Տարածաշրջան08:25, 16 Մայիս 2014
Թուրքիայում զոհերի թիվը մեծ է, քանի որ ածխահանքում ապաստարաններ չեն եղել

Այն բանից հետո, երբ Թուրքիայի Սոմա ավանի ածխահանքում ողբերգական վթար տեղի
ունեցավ, պարզվեց, որ այնտեղ չի եղել հանքարդյունաբերության կանոնակարգի
պահանջներից բխող «ապաստարան-սենյակներ»: Սա հատուկ նախատեսված մի վայր է`
պահեստավորված պարենամթերքով և դրսից թթվածին ստանալու անհրաժշետ սարքավորումներով,
որտեղ վթարի ժամանակ կարող են պատսպարվել հանքափորները:
Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը հիշեցնում է, որ ածխահանքը շահագործող «Սոմա հոլդինգ»-ի նախագահ Ալփ Գյուրքանը դեռևս 2013-ի ապրիլի 29-ին «Դունյա» թերթին տված հարցազրույցում նշել էր, որ ածխահանքն ունի վթարի դեպքում նախատեսված ապաստարան-սենյակներ, որտեղ ավելի քան 500 հանքափոր կարող են 20 օր դիմանալ` ունենալով սննդի, ջրի, թթվածնի անհրաժեշտ պաշար:
Սակայն վթարը տեղի ունեցավ ու պարզվեց, որ նման «սենյակ-ապաստարաններ» չեն եղել: Արդեն պաշտոնապես հաստատվել է 284 զոհի մասին տեղեկությունը:
«40 հոգու համար նախատեսված նման մի ապաստարան-սենյակի ինքնարժեքը 250.000 դոլար է կազմում: Այլ կերպ ասած, եթե 5 մլն դոլար ծախսեին ու կառուցեին 20 ապաստարան, ապա Սոմայի հանքափորները փրկված կլինեին»,- դիտարկում է արել օրաթերթը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |