Հոդված08:08, 16 Մայիս 2014
Թուրքերի և եվրոպացիների դարի գործարքը. հայերի ոսկորների բիզնես
Թուրքերը ֆինանսատնտեսական տեսանկյունից կրկնակի օգուտ են քաղել Հայոց ցեղասպանությունից.
նախ տիրացել են հայերի ունեցվածքին,
ապա` վաճառել նրանց
ոսկորները որպես արդյունաբերական հումք: Սպանված հայերի ոսկորներն արտահանելու մասին հայտնում է թուրք գիտնական, գրող, հրապարակախոս Բասքըն Օրանը՝ մեջբերելով Հայոց ցեղասպանությունը վերապրած Մանվել
Քրքյաշարյանի վկայությունները: Վերջինս 1925 թվականին Հալեպում մի քանի անգամ ականատես
էր եղել, թե ինչպես են բեռնատարներով
հայերի ոսկորները տանում Իսքենդերունի
նավահանգիստ, որտեղից էլ «բեռը» պետք է տեղափոխեին Եվրոպա:
Հույն
պատմաբան Վլասիս Ագձիդիսի՝ թուրքական կայքում
վերահրապարակված հոդվածում խոսվում է նույնատիպ իրադարձույթյան մասին, որ այս անգամ
պատմում է թուրքական յաթաղանին զոհ գնացած հույների մասին: Այստեղ փաստերն ավելի խոսուն
են: Բերվում են տեղեկություներ լրատվամիջոցներից
(այդ թվում և՝ «New York
Times»-ից) 400 տոննա մարդկային կմախքոսկրների մասին: Բեռնակիրները, տեսնելով բեռի պարունակությունը,
այդ մասին իսկույն տեղեկացրել էին նավահանգստի ղեկավարութանը,
սակայն վերջիններս «վերևներից» ստացած կարգադրությամբ բաց էին թողել նավը,
որը Մուդանիայից շարժվել էր Մարսել: Ինչպես նկատում
է Բասքըն Օրանը, ո՛չ Իսքենդերունի,
ո՛չ էլ Մուդանիայի նավահանգստի մոտ թուրքական
«եղբայրական» գերեզմաններ չեն եղել, ինչն էլ վկայում է, որ արտահանվել էին հայերի և
հույների ոսկորները:
Բնականաբար, սա բիզնես-գործարք էր, որն ուներ դրա համար շատ անհրաժեշտ 2 բաղադրիչ՝
գնորդ և վաճառող:
Ովքե՞ր էին վաճառողները, այնքան էլ պարզ չէ,
այսինքն այդ հարցը ուսումնասիրված չէ, հետևաբար նաև ապացուցված
չէ: Սակայն առկա են մի շարք հանգամանքներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել:
Դեպքերը տեղի են ունեցել 1924-25թթ. (արդեն գոյություն ուներ Թուրքիայի Հանրապետությունը),
արտահանումը կատարվում էր թուրքական նավահանգիստներից և ամենակարևորը, թերևս, որ նշել
էի վերևում, նավը ծով է դուրս եկել «վերևների կարգադրությամբ»: Իսկ այն,
որ այդ «վերևները» նավահանգստի ղեկավարությունը չէր, նույնպես ակնհայտ է: Հետքերը պարզորոշ տանում են իշխանությունների՝ տվյալ դեպքում հանրապետական
Թուրքիայի ղեկավարների վրա: Այս առումով հետաքրքիր կլինի հիշատակել Օրանի այն կարծիքը, որ հայտնել էր «Ermenihaber.am» լրատվականի հետ հարցազրույցի ժամանակ:
«Այդ
անողները, պետք է որ քեմալիստները չլինեն: Իսկապես, հնարավոր է, որ մտածելով, թե «մեր աչքից հեռու լինի», դեմ չեն եղել, որ այդ ոսկորները տանեն,
քանի որ դա նրանց խիղճը կհանգստացներ: Սակայն, հույների ոսկորները արտահանել, նշանակում
է Արևմուտքին 1913-1916թթ.
կոտորածների մասին ավելի բացահայտ կերպով տեղեկացնել: Եվ հետո 1924թին մուսուլմանից ի՞նչ արտահանող»:
Ճիշտն ասած` այս խոսքերը համոզիչ չեն: Նախ «Հնարավոր
է՝ դեմ չեն եղել, որ այդ ոսկորները տանեն,
քանի որ դա նրանց խիղճը կհանգստացներ» արտահայտությունը կարծես թե խոսում է լուռ
համաձայնության մասին: Այսինքն` իշխանություններն իմացել
են, սակայն չեն միջամտել: Բայց չէ՞ որ հանցագործության մասին իմանալ և լռել, նույնպես հանցագործություն է
(այստեղ խոսքը, իհարկե, բարոյականության հարթությունում է): Եվ երկրորդ` «1924թ.-ին մուսուլմանից ի՞նչ արտահանող» խոսքերն ընդանրապես չեն դիմանում քննադատությանը:
Ճիշտ է, գիտենք՝ առևտրի, տնտեսության մեջ ավելի հմուտ են եղել հայերն ու հույները,
նրանք ավելի գերիշխող դիրք են գրավել, սակայն դա չի նշանակում, որ միայն նրանք են եղել
կամ թե թուրքերը և մյուսներն այդ
բնագավառներում գործունեություն չեն ծավալել: (Այնպես չի, որ ես պնդում եմ, թե քեմալականներն
են հաստատապես դա արել: Սակայն քանի դեռ հակառակը ապացուցված չէ և հանգամանքներն էլ
ավելի շատ նրանց են մատնանշում, պետք չէ նաև հերքել, ինչը փորձում է անել պարոն Օրանը):
Իհարկե, Օրանը գուցե այս կերպ փորձում է տարանջատում դնել օսմանյան թուրքի և հանրապետական թուրքի միջև (հարկ է նշել, որ Օրանի մոտ այդ հակվածությունը կարմիր գծով անցնում է ամբողջ հարցազրույցի մեջ. «Օսմանյան հայեր», «Օսմանյան թուրքեր»): Նման կերպ, կարծես թե, հասկացնելով, որ ցեղասպանությունը (Օրանն ավելի
շատ օգտագործում է խարան, ամոթ արտահայտությունները) իրագործել են ոչ թե հանրապետական,
այլ օսմանյան թուրքերը, ասես՝ դա իրենց ազատում է ամբողջական պատասխանատվությունից:
Իսկ հիմա՝ ովքե՞ր էին գնորդները: Այստեղ երկրորդ
կարծիք չկա. Եվրոպա: Իսկ ի՞նչ են արել. օգտագործել
են արդյունաբերության մեջ որպես հումք, որից կարող էին ստանալ ինչպես օճառ, այնպես էլ կենդանիների համար
նախատեսված կեր:
Ուշագրավ, որ ինչպես ցեղասպանությունից առաջ, ցեղասպանության ժամանակ, դրանից հետո, այնպես էլ հիմա մեր հայացքները հառել ենք քաղաքակիրթ Եվրոպային: Այն ժամանակ ասում էինք, թե նրանք մեզ կփրկեն, իսկ հիմա էլ ասում ենք, թե նրանք ցեղասպանությունը կճանաչեն: Իսկ այս 100 տարվա ընթացքում քանի՞ նման շահավետ գործարքներ են կնքվել Հայոց ցեղասպանության օրինագծերը օրակարգից հանելու կամ էլ ավելի ճիշտ, քանի՞ նման օրինագծեր են բերվել օրակարգ ցանկալի գործարք կնքելու ակնկալիքով...
Անահիտ Վեզիրյան
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |