Միջազգային07:10, 17 Մայիս 2014
Կաննի կինոփառատոնում հարգել են Սոմայի զոհերի հիշատակը

Ֆրանսիայի Կաննի 67-րդ կինոփառատոնի ժամանակ հարգել են Թուրքիայի Սոմա շրջանում ածխահանքի վթարի հետևանքով զոհվածների
հիշատակը:
Թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմեռային քուն» ֆիլմի պրեմիերայի ժամանակ ֆիլմի անձնակազմը, հանձին ռեժիսորի, պարզել են #Soma գրությամբ թեթրիկներ: «CNN Türk»-ի տեղեկացմամբ՝ փառատոնի հիմնական ծրագրում ընդգրկված ֆիլմի պրեմիերային
թուրք հրավիրյալները եղել են սևազգեստ, իսկ թուրքական պատվիրակությունը կարմիր գորգի վրա է հայտնվել կրծքին փակցված սև
ժապավեններով:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգի Սոմա շրջանում
գտնվող ածխահանքում, նախնական տեղեկությունների համաձայն էլեկտրական խոտանի հետևանքով
բռնկվել էր հրդեհ և խոշոր վթար տեղի ունեցել: Հանքում այդ պահին գտնվելիս է եղել
787 աշխատակից: Վթարի զոհերի թիվը այս պահի դրությամբ հասել է 298-ի: Տեխնածին այդ
աղետի կապակցությամբ Թուրքիայում հայտարարվել էր եռօրյա սուգ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |