Տարածաշրջան06:18, 17 Մայիս 2014
Թուրքիայում բողոքի ցույցեր են. ածխահանքի զոհերի թիվը հասավ 298-ի

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը լրագրողների
հետ հանդիպմանը պաշտոնապես տեղեկացրել է, որ Մանիսա նահանգի Սոմա ավանի
ածխահանքում օրեր առաջ տեղի ունեցած խոշոր վթարի զոհերի թիվը հասել է 298-ի: Նախօրեին
1600-1800մ խորության հանքահորերից դուրս է բերվել 6 զոհի դի: Նշվում է, որ նրանց մեծ
մասը մահացել է ածխածնի օքսիդի թունավորումից:
Աղետի գոտում` Սոմայում, 1000-ավոր քաղաքացիներ դիմել են զանգվածային բողոքի միջոցառումների: Թուրքական «Թարաֆ» պարբերականի տեղեկացնում է, որ ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են օգտագործել: Կա չորս վիրավոր, այդ թվում 1 լրագրող: Ցուցարարների դժգոհությունն ու զայրույթն ուղղված է իշխանությունների ու վթարված ածխահանքը շահագործող «Սոմա Հոլդինգ»-ի դեմ, քանի որ վերջիններս օրինապես չեն ապահովել հանքարդյունաբերության պահանջներից բխող անվատնգության նորմերը:
Ցուցարարները հավաքվել են քաղաքապետարանի մոտ և վանկարկել հակակառավարակն լոզունգներ` «Իշխանությունները ժողովրդին պատասխան են տալու», «Կառավարությունը պետք է հրաժարական տա», «Սոմա, տեր կանգնիր քո նահատակներին» և այլն:
Բողոքի զանգվածային ցույցեր տեղի են ունենում ոչ միայն Սոմայում, այլ նաև Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում, ինչպես օրինակ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում: Այստեղ ևս ոստիկանական ուժերը ընդհարվել են ցուցարարների հետ և ուժ գործադրելով փորձել ցրել նրանց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |