Միջազգային13:10, 19 Մայիս 2014
Ալմելոյի Հայոց ցեղասպանության հուշարձանը բողոքի ալիք է բարձրացրել թուրքերի շրջանում
Այս տարի ապրիլին
Հոլանդիայի Ալմելո քաղաքի հայկական եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված
հուշարձան էր բացվել, որը բողոքի ալիք էր բարձրացրել Հոլանդիայի թուրքերի և ադրբեջանցիների
շրջանում:
Թուրքական հասարակական
կազմակերպությունները պատրաստվում են բողոքի
ակցիա կազմակերպել և բոլոր թուրքերին կոչ են արել մասնակցել այդ ցույցին:
Բողոքի ակցիայի
կազմակերպչական հանձնաժողովի անդամներ Զեքերյա Աչքալմազը, Իլհան Աշքընը, Սաադեթ Քորալը,
Էրիմ Ուղուրլուն, Դուրմուշ Դողանը, Նիհաթ Քոչաքը և այլք թուրքական հասարակական կազմակերպությունների
անունից մամուլի հաղորդագրություն են տարածել:
Հաղորդագրության
մեջ նշվում է, որ հուշարձանի վրա ցեղասպանության մասին ցուցանակ պետք է փակցվեր, սակայն
իրենց բողոքի ցույցերի արդյունքում այդ որոշումը դեռևս առկախվել է: Նշվում է նաև, որ
տարածքը որտեղ կանգնեցվել է հուշարձանը, բաց է լինելու այցելությունների համար:
Թուրքերի կարծիքով՝ ժամանակի ընթացքում Հոլանդիայի ժողովուրդը, որի
մոտ գերիշխող կդառնա տեսակետը, թե թուրքերի նախնիները հայերին ցեղասպանության են ենթարկել,
տեղում բնակվող թուրքերին, նրանց երեխաներին և թոռներին իրենցից օտարելով մարդասպան
կհամարեն: Ինչն էլ խտրականության, ճնշումների և ատելության ձևավորման պատճառ կարող
է դառնալ:
Հաղորդագրությունն ավատվում է հունիսի 1-ին
Ալմելոյում կայանալիք բողոքի ակցիային մասնակցելու կոչով՝ ուղղված Հոլանդիայում
բնակվող բոլոր թուրքերին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |