Հասարակական13:29, 21 Մայիս 2014
Թուրք տղամարդը բուլդոզերով քանդել է իրենից բաժանվել ցանկացող կնոջ տունը
41-ամյա թրքուհի Գուլբահար Դեղիրմենը իր 16 տարվա ամուսնուց ապահարզան
ստանալու համար մոտ մեկ ամիս առաջ դիմել է դատարան և այդ պահից սկսած ամուսնու
կողմից ենթարկվում է հոգեբանական և
ֆիզիկական բռնության: Գրում է թուրքական «Էնսոնհաբեր»
լրատվական կայքը:
Ըստ աղբյուրի` զայրացած ամուսնու վերջին արարքը ցնցել է ողջ Թուրքիան: Բանն այն է,
որ ամուսինը պահանջել է կնոջից ազատել իրեն պատկանող երկհարկանի տունը, սակայն
կինը մերժել է և ամուսինը փորձել է տարբեր միջոցներով ստիպել կնոջը դուրս գալ
տնից:
«Սկզբում տան էլեկտրաէներգիան անջատեց, սակայն ես չհանձնվեցի , բայց օր օրի
ճնշումը ավելանում էր: Իսկ այսօր հարևաններս զանգեցին ու ասացին , որ ամուսնինս
բուլդոզերով քանդում է տունս »,- պատմում է կինը և ավելացնում. «Տանս վիճակը
տեսնելով`ոստիկանություն կանչեցի, սակայն ինձ ասացին «մենք ոչ մի բան չենք կարող
անել, դատախազություն գնա: Այնտեղ էլ գնացի բողոքեցի: Բայց ես հիմա ի՞նչ եմ
անելու, ո՞րտեղ եմ ապրելու: Ո՞ւր են կնոջ իրավունքների պաշտպանները»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |