Իրավական13:39, 22 Մայիս 2014
Էրդողանը 11 տարվա ընթացքում 850 հայց է ներկայացրել դատարան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրավաբաններն ընդդիմադիր
«Ժողովրդահանրապետական կուսակցության»
(ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ կրկին հայց են ներկայացրել դատարան:
Վերջինս իր ելույթներից մեկի ժամանակ Էրդողանին անվանել է «տգետ մարդ» և «թափթփուկ
դիկտատոր»:
Ըստ «Հաբեր 7» լրատվական կայքի` խոսակցություններ կան այն մասին, որ դատը շահելուց հետո որպես բարոյական վնասի փոխհատուցում Քըլըչդարօղլուից ստանալիք գումարն Էրդողանը նվիրաբերելու է Սոմայի ածխահանքի վթարի զոհերի ընտանիքներին:
Նշվում է, որ Էրդողանի անունից Քըլըչդարօղլուի դեմ ներկայացված դատական հայցերի թիվն արդեն գերազանցում է 4 տասնյակը: Այդ ողջ ընթացքում Էրդողանը ընդդիմադիր կուսակցապետից ստացել է ընդհանուր առմամբ 185.500 թուրքական լիրա` որպես անձնական վիրավորանք հասցնելու բարոյական փոխհատուցում: Իսկ վերջին 11 տարվա ընթացքում Էրդողանն իրեն վիրավորանք հասցրած մարդկանց դեմ ներկայացրած 850 քաղաքացիական հայցերի բավարարումից ընդհանուր առմամբ շահել է ավելի քան 400.000 թուրքական լիրա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |