Քաղաքական08:05, 22 Մայիս 2014
Մերկելը կոչ է անում Էրդողանին զուսպ լինել
Գերմանիայի վարչապետ Անգելա
Մերկելը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ
էրդողանին կոչ է արել Քյոլն կատարելիք այցի ժամանակ զսպվածություն ցուցաբերել:
Մերկելը «Passauer Neue Presse»-ին տված հարցազրույցում ասել է, որ Էրդողանի Բեռլին և
Քյոլն կատարած նախորդ այցերի փորձը աչքի տակ ունենալով , այս անգամ կոչ է անում մի
քիչ ավելի զուսպ լինել: Տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Էրդողանին զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել նաև «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի պատգամավոր Էլմար Բրոքը, ով մասնավորապես ասել է. «Քյոլնը չի կարելի վերածել տասնայակ
հազարավոր թուրքերի խնդիրների քննարկման վայրի: Եթե Էրդողանը Գերմանիայում պառակտման պատճառ է դառնալու, ապա լավ կլինի, որ հրաժարվի շաբաթ օրվա իր
ելույթից:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանի` մայիսի 24-ին Գերմանիա կատարելիք այցը առաջացրել է այնտեղի թուրքերի զայրույթը:
Այդ օրը մի շարք թուրքական հասարակական
կազմակերպություններ պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել` ընդդեմ վարչապետի: Ակցիայի
մասնակիցների թիվը կկազմի մոտ 10 հազար հոգի: Բողոքի պատճառն այն է, որ Սոմայի
աղետի հետևանքները դեռ չվերացված` վարչապետը շարունակում է իրականացնել իր
նախընտրական քարոզազարշավը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |