Միջազգային08:56, 26 Մայիս 2014
Թուրքիան սեփական լոբբինգի համար ԱՄՆ-ում 2013-ին ծախսել է 1 մլն 743.000 դոլար

Լոբբիստական ուժերի գործունեությունն ուսումնասիրող «Influence Explorer»
կազմակերպությունն իր կատարած հետազոտությունների արդյունքում փորձում է պարզել,
թե ԱՄՆ-ի իշխանությունների վրա ազդելու համար օտարերկրյա լոբբիստական ուժերը որքան
գումար են ծախսում: Կազմակերպությունն արդեն հրապարակել է իր պատրաստած զեկույցը,
որտեղ ընդգրկված են ամենաշատ գումարներ ծախսող լոբբիստները:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Օդա TV» լրատվականը հայտնում է, որ Թուրքիան ԱՄՆ-ում սեփական շահերից բխող լոբբինգ իրականացնելու համար 2013-ին ծախսել է 1 մլն 743 հազար դոլար, իսկ 2014-ի առաջին հնգամսյակում` 350.000 դոլար:
ԱՄՆ-ում հրատարակվող թուրքերի տպագիր օրգանը` «Փոսթա 212» թերթը, նշում է, որ տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներ են ծախսվում, որպեսզի ԱՄՆ-ի իշխանությունները կամ կոնգրեսը այս կամ այն պատվիրատուի շահերից բխող որոշումներ կայացնեն: Այն փաստը, որ Թուրքիայից սնվող լոբբիստական կամզակերպություններն ԱՄՆ-ում ծախսած իրենց գումարների չափով զբաղեցնում են վերոնշյալ զեկույցի առաջին հորիզոնականները, ցույց է տալիս, թե Թուրքիան ինչքան մեծ կարիք ունի ազդելու Վաշինգտոնի վրա:
Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգներում թուրքերի իրականացրած լոբբինգի նպատակային գլխավոր թիրախը Հայոց ցեղասպանության ճանաչումը խոչընդոտելն է: Զեկույցի համաձայն` Թուրքիայի կառավարության շահերը Վաշինգտոնում 2014 թվականին ներկայացնում է 2 կազմակերպություն` «Gephardt Group Government Affairs LLC»-ը և «LB International Solutions LLC»-ը: Քանի որ մոտենում է 2015 թվականը` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, սպասվում է, որ Անկարան ավելի մեծ գումարներ է ստիպված լինելու ծախսել թուրքական շահերին սպասարկող լոբբինգի համար: Բայց դրանից այժմ ԱՄՆ-ում թուրքական ամենաուժեղ լոբբիստական ուժ է համարվում է գյուլենական համայնքը, որը, ինչպես հայտնի է, սուր տարաձայնությունների ու առճակատման մեջ է Էրդողանի վարչակազմի հետ: «Սա էլ ավելի է դժվարեցնում Թուրքիայի գործը»,- եզրակացնում է պարբերականը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |