Տարածաշրջան08:38, 27 Մայիս 2014
Էրզրումի հայկական եկեղեցին` գանձախույզների զոհ (լուսանկարներ)

Թուրքիայի Էրզրում նահանգի Օլթու գավառի Հոշնավազ կոչվող վայրում գտնվող
հայկական երբեմնի շեն եկեղեցուց միայն երկու պատ է կանգուն մնացել: Եկեղեցին ավերվել
է գանձ որոնողների պատճառած վնասներից: Այս
մասին հայտնում է թուրքական «Սոն դաքիքա» լրատվական կայքը:
Տեղի բնակիչներից Ջեմալ Յըլդըրըմ անունով մի հովիվ պատմել է, որ եկեղեցին գմբեթավոր է եղել, ունեցել է երեք պատուհան: Նա նաև նշել է, որ մշտապես գանձախույզների ուշադրության կենտրոնում գտնվող եկեղեցու գմբեթը փլուզվել է հենց վերջիններս պատճառով:
«Ամեն օր եկեղեցու տակը փորում էին, ինչի պատճառով
էլ ավերվել ու այս վիճակին է հասել»:
Հովիվը թղթակցին հայտնել է, որ այդ տարածքում
ժամանակին մեծ հայկական բնակավայր է եղել: Այդ մասին լսել է 40 տարի առաջ մահացած
գյուղի մեծերից մեկից՝ Սուլեյման պապից, ով տեսել էր այդտեղ ապրող հայերին:
Յըլդըրըմը տեղեկացրել է, որ լրագրողներն
առաջինն են եկել տեսնելու եկեղեցին: Այս ամբողջ ընթացքում պետական որևէ կառույցից ոչ
ոք չի այցելել և չի հետաքրքրվել եկեղեցու վիճակով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |