Միջազգային08:18, 27 Մայիս 2014
Քաղաքական լիդերները` զավեշտալի գովազդային նկարներում

Լիբանանյան
լրատվական կայքերից մեկի (newspaper.annahar.com)
հրապարակած գովազդային հայտարարությունները գրավել են թուրքական լրատվամիջոցների
ուշադրությունը, քանի որ այնտեղ օգտագործվել է Թուրքիայի վարչապետի կերպարը:
«Հաբերլեր» լրատվականի տեղեկացմամբ` գովազդային նկարներում ֆոտոմշակման եղանակով պատկերված են մի քանի քաղաքական լիդերներ` առավոտյան հիգիենիկ գործողություններ կատարելիս:
Օրինակ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատկերված է ատամները լվանալիս, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` սափրվելիս, իսկ Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` նոր-նոր իր օրը սկսելիս:
Նկարների ստորին մասում նկատվում է «Թերթ կարդա, նախքան դրա տպագրվելը» կարգախոսը, որի միջոցով փորձ է արվում գովազդել արագ լրատվության գաղափարը:



Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

11:39, 16 ապր
Ստամբուլում կկայանա Պաղեստինին աջակցող խորհրդարանական խմբի հանդիպումը
Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

12:01, 10 ապր
Ստամբուլում մեկնարկել է ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլը
Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

14:15, 07 ապր
2100-ին Թուրքիայի բնակչությունը կկազմի 89 մլն
Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |