Միջազգային11:21, 29 Մայիս 2014
Deutsche Welle. Էրդողանից տրամաբանություն սպասելն իզուր է

Լրանում է Թուրքիայի աննախադեպ լայնամասշտաբ հակակառավարական ցույցերի (Գեզիի դեպքեր) մեկ տարին: Թեմային անդրադարձել է գերմանական «Deutsche Welle» պարբերականը: «Էրդողանից տրամաբանություն սպասելն իզուր է» վերտառությամբ հոդվածում պարբերականը նշում է, որ 2013-ի մայիսի 28-ից սկիզբ առած բնապահպանական բնույթի բողոքի ակցիաներն օրեր անց վերածվեցին հակակառավարական ցույցերի:
«Բողոքի ցույցերի ժամանակ ի հայտ եկան ոստիկանության անգութ պահվածքը, դեմոկրատական և իրավական պետությանն անվայել դրսևորումները, որոնք պարզապես ցնցեցին Թուրքիայի և միջազգային հանրությանը»,- գրում է «Deutsche Welle»-ն` հիշեցնելով, որ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ կոչ են արել Գեզիի դեպքերի մեկամյակի կապակցությամբ կրկին ցույցեր անցկացնել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում:
Պակաս հավանական է համարվում, որ այս անգամ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդուրժողականություն կցուցաբերի բողոքավոր զանգվածների նկատմամբ, ոստիկաններին հարձակվել չի տա ցուցարարների վրա: Իսկ ահա ոչ վաղ անցյալում իրեն քննադատած եվրոպական մամուլի և գերմանացի քաղաքական գործիչների հասցեին բանավոր հարձակումներ կատարելով Էրդողանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ անիմաստ է իրենից որևէ տրամաբանական պահվածք սպասել: Նման եզրահանգման է եկել գերմանական պարբերականը` ենթադրելով, որ առաջիկայում Թուրքիայում ավելի մեծ բողոքներ ու բախումեր կլինեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |