Միջազգային13:45, 29 Մայիս 2014
Տարոն Աջեմօղլու. «Թուրքիայի տնտեսությունն անհամաչափ է զարգանում»
Financial Times պարբերականում հրապարակվել է աշխարհի նշանավոր
համալսարանների շարքին դասվող Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր
Տարոն Աջեմօղլուի՝ Թուրիայի տնտեսության ներկայիս վիճակի մասին հնչեցրած գնահատականները:
Ծնունդով Թուրքիայից հայազգի նշանավոր տնտեսագետն ասել է, որ Թուրքիայի տնտեսությունն
ունի երկկողմանի կառուցվածք. այն դեպքում, երբ Ստամբուլում, Անկարայում և որոշ այլ
շրջաններում շատ ժամանակակից կազմակերպություններ միջին խավի ու արտահանման համար
արտադրանքներ են տալիս, այդ նույն շրջաններում առկա են նաև կիսապաշտոնական,
աշխատանքային անվտանգության ցածր մակարդակով ու շատ ցածր գներով գործունեություն
ծավալող կազմակերպություններ, որոնք խանգարում են տնտեսության զարգացմանը:
Աջեմօղլուի հոդվածում նշվում է, որ Թուրքիայի տնտեսության մեջ հատկապես ցածր տոկոս է կազմում բարձր տեխնոլոգիաների արտահանումը: Թերթում նշվում է, որ վերջին 10 տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիաներ արտահանումը Թուրքիայի տնտեսության մեջ 4 տոկոսից էլ ցածր է, ինչը շատ ցածր ցուցանիշ է Թուրքիայի տնտեսության հետ համեմատելի տնտեսությունների շարքում:
Ըստ Աջեմօղլուի՝ Թուրքիայի տնտեսության ապագայի մասին կանխատեսումներն այդքան
էլ հուսադրող չեն, ինչը մեծապես բխում է տնտեսական դաշտում օրենքի գերակյության բացակայությունից:
Հենց այս հանգամանքն էլ, ըստ Աջեմօղլուի, տնտեսական միջին եկամուտներ ունեցող Թուրքիայի
համար ճգնաժամն անխուսափելի կդարձնի:
Հայազգի նշանավոր տնտեսագետը, որպես եզրափակում, ասել է . «Թուրքիային
անհրաժեշտ է միջին եկամուտներ ունեցող երկրից աճ արձանագրել, և դրա համար միակ
ճանապարհը ավելի շատ ներդրումներ, ավելի շատ տեխնոլոգիական արտահանում և ավելի շատ
աշխատուժ ունենալն է: Վերջին ժամանակներում թվարկվածներից որևէ մեկը բավար չի,
ինչն էլ նշանակում է, որ Թուրքիայի տնտեսությունը առողջ աճ չի արձանագրում»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |