Տարածաշրջան07:29, 29 Մայիս 2014
Թուրքական ԶԼՄ-ների գնահատականը` ՀՀ նախագահի հրավերին. հետաքրքիր, տարօրինակ, շոկային

Թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցներն առաջին իսկ օրվանից արձագանքել են մայսիսի 27-ին ՀՀ նախագահ
Սերժ Սարգսյանի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները
համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստում ունեցած ելույթին: ՀՀ նախագահն այդ
ժամանակ Թուրքիայի ընտրվելիք նախագահին պաշտոնապես հրավիրել էր Ցեղասպանության 100
ամյակի կապակցությամբ 2015 թվականին ներկա գտնվել Հայաստանում և հայ ժողովդրի հետ
միասին ոգեկոչել անմեղ զոհերի հիշատակը:
«Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»,- ասել էր Սերժ Սագսյանը:
Առաջին արձագանքը եղավ գյուլենական համարվող ընդդիմադիր ուղղվածության թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության կողմից լայնորեն տարածված նյութի տեսքով, որտեղ նախագահի ելույթից առանձնացվել ու շեշտադրվել էր 3 առանցքային դետալ.
1. Պաշտոնական հրավերի փաստը (առանց դրական բացասական գնահատականի)
2. Հայաստանի կողմից թուրք ժողովրդին թշնամի չդիտելու գաղափարը
3. ՀՀ նախագահի «Դատապարտումը այլընտրանք չունի: Կիսաքայլերով լուրջ արդյունքի հասնել հնարավոր չէ» խոսքը համարվեց իբրև ակնարկի ժանրով պատասխան`Թուրքիայի վարչապետի ապրիլի 23-ին արած ցավակցական ուղերձին:
ՀՀ նախագահի ելույթի հաջորդ օրվանից սկսած թուրքական լրատվամիջոցների հրապարակումներում արդեն տեղ գտան նշյալ հրավերի հասցեին արված գնահատականներ, որոնք արտահայտվում են բացառապես նյութերի վերնագրերի ու գլխագրերի միջոցով:
Այդօրինակ վերնագրերը` ստորև
- Սարգսյանից Թուրքիային արված «1915»-ի անակնկալ (kanalb.com.tr)
- Հետաքրքիր հրավեր Հայաստանից Թուրքիային (milliyet.com.tr)
- Հայաստանից Թուրքիային արված նենգ հրավեր (haber7.com)
- Հայաստանից Թուքրիային ուղղված տարօրինակ հրավեր (haber10.com)
- Հայաստանի կողմից մեծ ամբարտավանություն (mansettv.com)
- Սերժ Սարգսյանի` Թուրքիան շոկի մեջ գցող հրավերը (gazetebalikesir.com)
Թեմայի լուսաբանման երկու համընդհանուր բնորոշիչ գիծ կա, որ նկատվում է թե իշխանական և թե ընդդիմադիր լրատվամիջոցների նյութերում: ՀՀ նախագահի հրավերի վերաբերյալ լրատվությանը կից ներկայացվում է
1. Հիշեցում վարչապետ Էրդողանի ցավակցական ուղերձի մասին:
2. Հայերի կողմից 20-րդ դարասկզբին 300-500 հազար թուրք կոտորելու մասին պնդումներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |