Հասարակական09:40, 30 Մայիս 2014
Հայ և թուրք մտավորականները հանդես են եկել խաղաղության կոչող համատեղ նամակով

Թուրքիայի և հայ մտավորականները հանդես են եկել խաղաղության կոչող համատեղ
նամակով: Թուրքական «Ռադիքալ» պարբերականի հայտնած տեղեկության համաձայն`
մտավորականների համատեղ նամակում կոչ է արվում սկիզբ դնել խաղաղ ժամանակաշրջանի:
«Այս նամակի տակ ստորագրություն դրած մտավորականներիս ընդհանուր երազը հայերի ու թուրքերի միջև խաղաղ ժամանակաշրջանի սկսումն է երկու ժողովուրդների և նրանց պատմության նկատմամբ հարգանքի շրջանակներում»,- ասված է նամակի առաջաբանում:
Մտավորականները նշում են, որ Թուրքիայի Հանրապետությունը քանի դեռ չի ազատվել անցյալի հանցագործության բեռից չի կարողանա անխոչընդոտ կերպով դիմավորել ապագան: Միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ վերջին տասնամյակում Թուրքիայում զգալի տեղաշարժ կա անցյալի հանցանքի հետևանքների հաղթահարման առումով: Օրինակ են բերվում գիտական շրջանակների ուսումնասիրությունները, մշակութային միջոցառումները, կոթողների վերանորոգման գործընթացները, իրենց ծագման մասին մարդկանց փնտրտուքները, զոհերի հիշատակի ոգեկոչման հանրային միջոցառումները և այլն:
Նամակում խոսվում է սահմանի բացման, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի էմբարգոների վերացման, Հայաստանին մեկուցացումից հանելու, Հայաստանին դեպի Սևծովյան նավահանգիստներից մեկը` (Տրապիզոն կամ Սամսուն) դուրս գալու արտոնյալ հնարավորությոն տալու անհրաժեշտությունից և այլն: Որպես խաղաղության հաստատման սիմվոլ մատնանշվող Արարատ լեռը կարող է հայերի ու թուրքերի համար յուրօրինակ ազատ գոտի լինել: Ըստ մտավորականների` Արարատը կարող է լինել խաղաղության փարոս երկու կողմերի համար:
Վերոնշյալ նամակ-կոչի տակ ստորագրել են ավելի քան 2 տասնյակ հայ և թուրք մտավորականներ, ինչպես օրինակ Ջենգիզ Աքթարը, Ահմեթ Ինսելը, Ալի Բայրամօղլուն, Սամիմ Աքգյոնուլը, Սեժ Ավետիքյանը, Արմանդ Սարյանը, Աղավնի Փամուքչյանը, Դենիս Դոնիկյանը և այլք:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |