Գիտակրթական10:12, 31 Մայիս 2014
Թուրքական համալասարանի հայոց լեզվի ամբիոնն այս տարի 6 շրջանավարտ կտա
Թուրքիայի Կայսերի
քաղաքի Էրջիյես համալասրանի հայոց լեզվի և գրականության ամբիոնն այս տարի առաջին շրջանավարտներն
է տալու: Հիմնադրման հենց առաջին տարում՝ 2010թ.-ին, այս բաժին ընդունվել էր 6 ուսանող, իսկ այժմ հետաքրքրությունը գնալով աճում
է: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը: Էրջիյես համալասարանի արևելյան
լեզուների ամբիոնի ղեկավար, դոցենտ Գյոքսել
Թյուքյոզը կարծում է, որ հայոց լեզվի և գրականության բաժնի բացումը ռազմավարական քայլ
է, չնայած այդ հարցում բավականին ուշացել են:
«1984 թվականին Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանում հայկական թեմայով համագումար էր անցկացվել: Եթե այդ համագումարից
հետո հայոց լեզվի բաժին բացվեր, ապա այժմ հսկայական աշխատանք արված կլիներ»,- հայտնում
է Թյուքյոզը՝ ընդգծելով, որ հայոց պատմությանը վերաբերող շատ մեծ քանակությամբ աղբյուրներ
կան, սակայն լեզվի չիմացության պատճառով դրանք հնարավոր չէ ուսումնասիրել: Ըստ թուրք գիտնականի՝
ապատեղեկատվությունները, թյուրըմբռնումները որոշ չափով նաև հայերեն տիրապետող կադրերի
սակավությունից է բխում:
Թյուքյոզը, նշելով, որ պետք է իմանալ այն երկրների լեզուները, որոնց հետ կան քաղաքական
խնդիրներ, համոզմունք է հայտնել, որ հայոց լեզվի և գրականության բաժնի շրջանավարտները
աշխատանք գտնելու հարցում դժվարություններ չեն ունենա:
Նա որպես հավանական աշխատանքային վայր նշել է թուրքական պատմագիտական ընկերությունը,
որի ղեկավար Մեթին Հյուլագյուի ղեկավարությամբ էլ բացվել
է բաժինը, և Թուրքիայի արտգործնախարարությունը,
որոնք հայերենին տիրապետող կադրերի պահանջարկ ունեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Վաճառքի հանված գրքերի մեջ արաբերեն հադիսները եղել են անընթեռնելի, իսկ տեքստը աղավաղված։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |