Միջազգային09:31, 31 Մայիս 2014
«Հարվարդ»-ում Գյուլին հարցրել են «Ինչպե՞ս եք դուք այստեղ խոսում ժողովրդավարությունից և իրավունքից»

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, մասնավոր
այցով գտնվելով Միացյալ Նահանգներում, մասնակցել է «Հարվարդ»-ի համալսարանում
հրավիրված կոնֆերանսի և հանդես եկել «Տարածաշրջանի օրակարգային խնդիրներ և հայացք
ապագային» թեմայով ելույթով: Այնուհետև պատասխանել է ներկաների հարցերին:
Ըստ «Սի Էն Էն թուրք» լրատվական ծառայության` Գյուլը անհարմար կացության մեջ է ընկել, երբ «Հարվարդ»-ի բժշկագիտական ֆակուլտետից Էմեր Ալթընդիշը բավականին կոշտ ու հանդիմանող հարցեր է տվել: Վերջինս Թուրքիայի նախագահին, հիշեցնելով Գեզի զբոսայգու ցույցերի ժամանակ ու դրան հաջորդած մեկ տարվա ընթացքում զոհված քաղաքացիների մասին, հարցրել է. «Այն դեպքում, երբ այդ ամենը տեղի է ունենում, ինչպե՞ս եք դուք այստեղ ժողովրդավարությունից և իրավունքից խոսում:
Հարցը թուրքերեն հնչեցրած Ալթընդիշը համառորեն պահանջել է այն թարգմանել նաև անգլերեն, որպեսզի դահլիճում գտնվող բոլորը (150 մարդ) հասկանան խոսքն ինչի մասին է: Տհաճության մատնված Թուրքիայի նախագահն արձագանքել է. «Հիմա դու ինձ լսիր, ոչ ոք քեզ նման իրավունք չի տա»: Ի պատասխան` Ալթընդիշն ասել է. «Իհարկե, Թուրքիայում լինեի, ծեծ կուտեի սրա համար»:
Ապա Գյուլը փորձել է արդարանալ` նշելով, թե Գեզիի ցույցերը վերածվել էին զանգվածային անկարգությունների, իսկ նման բան բոլոր երկրներում էլ տեղի են ունենում:
Ըստ թուրքական «Մեդյառադար» լրատվականի` սա ավելի է բորոբոքել Էմրե Ալթընդիշին, ով էլ ավելի կոշտ է հակադարձել Գյուլին. «Ձեր ղեկավարած Թուրքիայի Հանրապետությունը սպանել է 8 քաղաքացու, 90 մարդու գլխի ծանր վանսվածքներ պատճառել, և Թուրքիայում դեռ բռնությունները շարունակվում են: Օրական 3 կին է սպանվում, Ռոբոսկի բնակավայրում ձեր ղեկավարած զինուժը 34 մարդ է կոտորել, որոնցից 17-ը` երեխա: Դուք ամոթ չե՞ք անում` ղեկավարելով նման պետություն: Ինչպե՞ս եք այստեղ մեզ ժողովրդավարության մասին ստեր ասում, գիշերներն ինչպե՞ս եք քնում: Բերքին Էվլանը 14 տարեկան էր, ձեր վարչապետը 14-ամյա պատանուն տեռորիստ է ասում»:
Հիշեցնենք, որ Բերքին Էվանը Գեզիի ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից սպանված պատանին էր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |