Քաղաքական07:08, 02 Հունիս 2014
Թուրքիայի խորհրդարանի նախագահը և ԱՄՆ դեսպանը խոսել են հայ-թուրքական հարաբերություններից
Թուրքիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն իր դիվանագիտական
առաքելության ժամկետի լրացման կապակցությամբ հրաժեշտի հանդիպում է ունեցել
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի էլ. կայքը, զրույցի ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև հայ-թուրքական հարաբերությունների հարցին:
Ռիկարդոնեն հարցրել է, թե ինչու ցյուրիխյան արձանագրություններն այդպես էլ մուտք չգործեցին Թուրքիայի խորհրդարանի օրակարգ: Ջեմիլ Չիչեքն ի պատասխան ասել է. «Ամենամեծ վիրավորանքը, որ կարելի է հասցնել մի երկրի կամ հասարակության, դա նրան ցեղասպանության հանցանքի մեջ մեղադրելն է: Հարաբերությունները դրանից լրջորեն վնասվում են: Օրինակ` հարկավոր էր դրական գնահատել վարչապետ Էրդողանի` ապրիլի 23-ին հղած ուղերձը, բայց, ցավոք, ԱՄՆ-ն այդ հարցում որևէ գնահատականով հանդես չի եկել»:
Այնուհետև Չիչեքը դժգոհել է, որ խնդրի կարգավորման համար Թուրքիան քայլեր է կատարում, բայց Հայաստանից փոխադարձություն չի ստանում: Շեշտել է, որ Թուրքիայի նախագահը և արտգործնախարարն այցով եղել են Հայաստանում: Հարավային Կովկասի խաղաղության համար, կարևոր է համարել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ևս: Չիչեքը նաև նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ավելի արդար պահվածք ցուցաբերի խնդրի լուծմանը նպաստելու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |