Իրավական07:38, 02 Հունիս 2014
Թուրքիայում ալկոհոլի օգտագործման նոր սահմանափակումներ

Թուրքիայում ալկոհոլի օգտագործման
սահմանափակումների վերաբերյալ օրենքում լրացումներ են արվել: Նոր օրենքը
ուժի մեջ կմտնի հունիսի 11-ին:
Ըստ նոր օրենքի` արգելվում է ոգելից խմիչքների
գովազդումը: Մինչև հունիսի 11-ը պետք է ապամոնտաժվեն ոգելից խմիչքները գովազդող
բոլոր վահանակները, վերացվեն պաստառները,
գովազդային ցուցանակները: Նոր օրենքին չենթարկվողները ստիպված կլինեն վճարել 5-200
հազար լիրա տուգանք:
Բացի այդ ժամը 22:00-ից հետո մինչև 06:00 ոգելից
խմիչքի մանրածախ առուվաճառքն արգելվում է:
Արգելվում է զբոսայգիներում, ափամերձ վայրերում, նստարաններին, փողոցներում
զբոսանքի վայրերում ալկոհոլ պարունակող խմիչքների օգտագործումը: Չի թույլատրվում
նաև խանութներում խմիչքը դնել ցուցափեղկերին մոտ` ժողովրդի աչքի առաջ: նոր որոշման համաձայն` ոգելից խմիչքվաճառող
վայրերը, դպրոցներից և կրթական այլ հաստատություններից պետք է լինեն նվազագույնը
100մ հեռավորության վրա: Իսկ 18 տարեկանից ցածր տարիք ունեցողներին առհասարակ
խմիչք չի թույլատրվում վաճառել: Հեռուստատեսությամբ հեռարձակվող սերիալներում,
ֆիլմերում, երաժշտական հոլովակներում արգելվում է ոգելից խմիչքիօգտագործումը
խրախուսող դրվագներ ցուցադրել: Ծխախոտի նման , խմիչքների վրա էլ այսուհետև կփակցվի
առողջությանը հասցվող վնասների մասին նախազգուշացնող պիտակ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |