Միջազգային11:58, 02 Հունիս 2014
Հոլանդիայում Հայոց ցեղասպանության հուշարձանը թուրքերի բողոքի պատճառ է դարձել

Հոլանդիայի թուրքական համայնքը շարունակում է բողոքել Ալմելո քաղաքի հայկական
եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրման դեմ:
2014թ ապրիլի
25-ին տեղադրված հուշարձանը հարուցել էր թուրքական
կազմակերպությունների անհանգստությունը, որոնք էլ Հոլանդիայի բոլոր թուրքերին կոչ էին
արել մասնակցել բողոքի ակցիային: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սոն հաբեր» լրատվական
կայքը, բողոքի ցույցին մասնակցել է մոտ 5 հազար թուրք:
Ցույցի մասնակիցները
«Հայոց ցեղասպանություն չի եղել, դա իմպերիալսիտական սուտ է», «Ցեղասպանությունը պատմական
սուտ է», «Ճշմարտությունների հանդեպ լուռ մի՛
մնա, կույր և խուլ մի՛ եղիր» գրությամբ պաստառներ,
ինչպես նաև թուրքական և ադրբեջանական դրոշներ
էին պարզել:
Բողոքի ցույցը
տևել է մոտ 2.5 կես ժամ, որից հետո ցուցարարները ցրվել են:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |