Տարածաշրջան12:47, 03 Հունիս 2014
«Հայ եղբայրներիս և սիրելի Հրանտին». թուրք լրագրողի մրցանակ շահած հոդվածը
Թուրքական «Ռադիքալ» թերթի սյունակագիր Օրալ Չալըշլարը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման և Թուրքիայում բնակվող հայության իրավունքների պաշտպանության գործում ունեցած զգալի ներդրման համար այս տարի ստացել է մրցանակ է ստացել: Լրագրողներին ամենամյա տրվող այդ մրցանակն ունի արդեն 4 տարվա պատմություն և կազմակերպվում է Ստամբոււլի Մշակույթի համալսարանի «Գլոբալ աշխարահաքաղաքական միտումներ» կենտրոնի կողմից: Մրցանակաբաշխությունն այս տարի կազմակերպվել էր Շվեդիայի հյուպատոսարանում: Օրալ Չալըշլարին մրցանակը հանձնել է վերոնշյալ համալսարանի ռեկտոր Սեմահաթ Դեմիրը:
Հեղինակին մրցանակ է բերել ապրիլի 25-ին հրապարակած «Հայ եղբայրներիս և սիրելի Հրանտին» վերտառությամբ հոդվածը, որտեղ նշվում է, որ Հրանտ Դինքի կյանքը ըստ էության Թուրքիային իր անցյալի հետ առերեսվելու, Հայաստան-Թուրքիա սահմանները բացելու և սահմանից այն կողմ բարեկամության կամուրջներ գցելու ջանք էր: Չալըշլարը ցանկություն էր հայտնել, որ Դինքը կենդանի լիներ և տեսներ ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի վարչապետի հղած ցավակցական ուղերձը, որը հեղինակի գնահատմամբ բավականին ուշացած ժեստ էր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |