Քաղաքական09:13, 03 Հունիս 2014
Yeni Şafak. Էրդողանին վարչապետի պաշտոնում փոխարինող ամենահավանական անձը կլինի Գյուլը
Թուրքիայում հաճախ է քննարկվում այն հարցը, թե ով է փոխարինելու Ռեջեփ Թայիփ
Էրդողանին վարչապետի պաշտոնում, եթե նա առաջադրվի ու ընտրվի հանրապետության
նախագահ 2014-ի օգոստոսին: Վերլուծական հրապարակումներում շրջանառվում են տարբեր
անուններ: Մասնավորապես իշխանությանը մոտ կանգնած «Յենի Շաֆաք» պարբերականի
սյունակագիր ԱբդուլՔադիր Սելվինը նշում է, որ թեև նախընտրական կողմնորոշումների
այս շրջանը շատ դինամիկ գործըթնաց է, բայց, այնուամենայնիվ, ամենահավանական թեկնածուն
դեռևս մնում է ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Ըստ Սելվինի` սոցհարցումներն ու կուլիսային խոսակցությունները ևս վկայում են այն մասին, որ Էրդողանին փոխարինող ամենահավանական անձը Գյուլն է: Սելվին նշում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում (AKP-ԱԶԿ) չի քննարկվում, թե ով է առաջադրվելու նախագահական ընտրություններում, քանի որ դա լինելու է Էրդողանը:
Սոցիոլոգիական հետազոտություններից պարզ է դարձել, որ Թուրքիայի բնակչության 30.2 տոկոսը նախագահի աթոռին ցանկանում է տեսնել Էրդողանին: Իսկ 16-17 տոկոսը կամենում է Աբդուլլահ Գյուլի վերընտրությունը նախագահի պաշտոնում: Մեկ այլ կազմակերպության անցկացրած սոցհարցումների համաձայն` Էրդողանի կողմնակիցները կազմել են 37 տոկոս, Գյուլինը` 25 տոկոս:
Իշխող «ԱԶԿ»-ի ղեկավարի հավանական թեկնածուների առաջատարը դարձյալ մնում է Աբդուլլահ Գյուլը: Նրա հետ միասին շրջանառվում են նաև փոխվարչապետ Բյուլենթ Արթընչի, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի անունները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |