Իրավական12:27, 03 Հունիս 2014
Եվրադատարանն ընդունել է Փերինչեքի գործով Շվեցարիայի բողոքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ)
ընդունել է Շվեցարիայի կառավարության դիմումը՝ «Դողու Փերինչեքի դատավարության» որոշումը
վճռաբեկ մարմնում բողոքարկելու վերաբերյալ:
Թուրքական «Բանվորական» կուսակցության նախագահ ազգայնական հայացքներով հայտնի Դողու Փերինչեքը Շվեցարիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար
այդ երկրի
դատական իշխանությունների կողմից դատապարտվել էր դրամական տույժի: Փերինչեքը
Շվեցարական դատարանի որոշումը բողոքարկել էր ՄԻԵԴ-ում, որն էլ որոշում էկ կայացրել
վերջինիս օգտին՝ հիմնավորելով, որ Փերինչեքի հայտարարությունը տեղավորվում է խոսքի
ազատությանհիմնարար սկզբունքի շրջանակներում:
Շվեցարիայի կառավարությունն էլ իր հերթին դիմում
էր ներկայացրել՝ Փերինչեքի որոշումը ՄԻԵԴ-ի
գերագույն դատարանում բողոքարկելու համար:
Թուրքական «MTV»-ի հաղորդմամբ՝ այսօր ՄԻԵԴ-ն ընդունել է Շվեցարիայի կառավարության դիմումը: Սպասվում է, որ այս գործով առաջին դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |