Տարածաշրջան11:34, 04 Հունիս 2014
Կ.Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդը խաբեության զոհ է դարձել
Կ.Պոլսի հայոց պատրիարքի
փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն անցյալ տարի հուլիսի 25-ին մասնակցել էր
վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից մատուցված իֆթարին (մահմեդական Ռամազան ամսվա ընթացքում մատուցվող ընթրիք):
Թուրքական «Սաբահ» թերթը հայտնում է, որ ընթրիքի ընթացքում Արամ Աթեշյանը
վարչապետի հետ խոսել էր Ստամբուլի Գում Գափու շրջանում գտնվող Սանասարյան վարժարանի
շենքը պատրիարքությանը վերադարձնելու շուրջ իրավիճակի մասին, վերջինս խոստացել էր
օժանդակել: 3-4 օր հետո, երբ մամուլում հայտնվեց այս տեղեկությունը, պատրիարքարան էր զանգահարել մի անձ և
ներկայացել որպես կառավարությանն առընթեր ազգային անշարժ գույքի տեսուչ:
Կասկածելի անձը,
հանդիպելով Աթեշյանի հետ, նրան մի շարք փաստաթղթեր էր ստորագրել տվել, որոնք իբրև
թե կապված են Սանասարյան վարժարանի վերադարձման հետ: Այդ անձը հայտնել է, որ անհրաժեշտ է նաև վճարել
6000 թուրքական լիրա սեփականության վկայականի համար: Որոշ ժամանակ անց, երբ
Աթեշյանը զանգահարել էր կառավարություն, հասկացել էր, որ իրեն խաբել են:
Կասկածյալը եղել է 9 անգամ դատապարտված Քեմալ Թայֆուն Ն.-ն, ում կարճ ժամանակ անց
ձերբակալել էին: Նրա նկատմամբ որպես պատիժ պահանջվում է 7 տարվա ազատազրկում:
Թուրքական աղբյուրը նշում է նաև, որ դեպքի առնչությամբ հեռախոսազրույցը և տեսագրությունները ջնջվել են:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |