Միջազգային08:12, 04 Հունիս 2014
ԱՄՆ-ը պատասխանել է Էրդողանի մեղադրանքներին. «Ծիծաղելի է և անհեթեթ»

ԱՄՆ պետքարտուղարության
խոսնակի տեղակալ Մարի Հարֆն մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝
ամերիկյան «CNN» լրատվականի Ստամբուլի թղթակից
Իվան Ուաթսոնի հասցեին ասված խոսքերը:
Տեղեկացնենք, որ Թուրքիայի վարչապետը երեկ
կուսակցության ժողովում ելույթ ունենալիս
Իվան Ուաթսոնին գործակալ էր անվանել:
Ըստ թուրքական
«Վաթան» թերթի՝ վերջինս կալանավորվել էր, երբ հետևում էր Գեզի զբոսայգու դեպքերի տարելիցին
նվիրված միջոցառումներին:
Հարֆը նշել է,
որ ԱՄՆ-ն աջակցել է և կշարունակի աջակցել
Թուրքիայում խոսքի ազատությանը, ինչպես նաև կօժանդակի որպեսզի Ուաթսոնի կարողանա լրագրությամբ
զբաղվել: Նա Ուաթսոնի հասցեին Էրդողանի
մեղադրանքներն անվանել է
ծիծաղելի և անհեթեթ:
«CNN»-ն, անդրադառնալով
Էրդողանի խոսքերին, նշել է. «Մենք պատասխանատու ենք Թուրքիայի վերաբերյալ մեր բոլոր
լուրերի համար, քանի որ դրանք հիմնված են ճշմարիտ և կոնկրետ տվյալների վրա ու անկողմնակալ են և այդպես էլ շարունակվելու է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |