Տարածաշրջան07:43, 04 Հունիս 2014
Թուրքիան ահաբեչական է ճանաչել Քեսաբի վրա հարձակված «Ալ Նուսրա ճակատ» խմբավորմանը

Սիրիայի կառավարական բանակի և «Սիրիացի քրդերի ժողովրդավարական միություն»
ուժերի դեմ պատերազմող «Ալ Նուսրա ճակատ» խմբավորումը Թուրքիայի կառավարության
կողմից ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն: «Ալ Նուսրա ճակատ»-ը ստեղծվել է
2012 թվականին «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր զինուժի կազմում, իսկ 2013-ին`
առանձնացել: Այն հայտնի է «Ալ Քաիդա» ահաբեկչկական կազմակերպության հետ ունեցած իր
կապերով: Նշյալ կազմակերպությունն ավելի վաղ ահաբեկչական էր ճանաչվել նաև Միացյալ
Նահանգների ու ՄԱԿ-ի կողմից:
Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի տեղեկացնում է, որ «Ալ Նուսրա ճակատ»-ի զինյալների շարքում կա շուրջ 500 թուրք, որոնցից 2-ը նույնիսկ հրամանատարական դիրք են զբաղեցնում: «Ալ Նուսրա ճակատ»-ն ահաբեկչական գործողություններ է իրականացրել ոչ միայն Սիրիայում, այլ նաև Իրաքում: Նշյալ խմբավորման զինյալներն աչքի են ընկել հատկապես իրենց սարսափելի դաժանությամբ. Նրանք համացանում տեղադրել են տեսանյութեր, թե ինչպես են գերիներին մարմնական կտտանքների ենթարկում:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ «Ալ Նուսրա ճակատ»-ի գրոհայինները 2014-ի մարտին զինված հարձակում էին գործել Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղաքաղաքի վրա, ինչի հետևանքով բնակավայրը հայաթափվել է:
«Խմբավորման կազմում ընդգրկված բազմաթիվ զինյալներ Սիրիա են անցել Թուրքիայի տարածքով, այդ պատճառով էլ Թուրքիան քննադատությունների թիրախ էր դարձել»,- գրում է «Հյուրրիյեթ»-ը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |