Տարածաշրջան17:00, 09 Հունիս 2014
Դերսիմում կարող է հայկական գյուղ հիմնվել

Դերսիմում, Վաքըֆլը գյուղի նման, բացառապես հայերով բնակեցված գյուղ կարող է հիմնվել: Այդ մասին, http://akunq.net/ -ի փոխանցմամբ, հայտարարել է Դերսիմի հայերի հավատքի և սոցիալական փոխօգնության միության ներկայիս նախագահ Իսմայիլ Ջեմ Հալավուրթը:
Թուրքական
«Գազեթա 24» լրատվամիջոցի համաձայն` սույն թվականի մայիսի 3-ին դերսիմահայերը հավաքվել են Ստամբուլի
Գում
Գափու
թաղամասի
մոտակայքում
գտնվող
Սուրբ
Հարություն
եկեղեցու
սրահում:
Շուրջ
250 հոգու
մասնակցությամբ
կայացած
երեկույթին
մասնակցել
են
նաև
եպիսկոպոս
Սահակ
Մաշալյանը,
Սասունահայերի
միության
նախագահ
Արամ
Դեմիրը,
Գում
Գափուի
վաքըֆի
ղեկավարներից
Արուշ
Թաշը,
ինչպես
նաև`
բազմաթիվ
դերսիմահայեր:
Երեկույթին
ելույթ
ունեցած
Իսմայիլ
Ջեմ
Հալավուրթը
հայտնել
է,
թե
սույն
պաշտոնին
նշանակվելուց
հետո
միությունն
այցեր
է
կատարել
Պոլսո
հայոց
պատրիարքարան
և
մի
քանի
այլ
հաստատություններ,
որոնց
հետ
հաստատվել
են
փոխադարձ
վստահության
վրա
հիմնված
հարաբերություններ:
Միության
նախագահը
նաև
տեղեկություններ
է
հաղորդել
կազմակերպության
առաջիկա
ծրագրերի
վերաբերյալ,
ըստ
որոնց`
շուտով
վախճանված
դերսիմահայերի
հոգիների
խաղաղության
համար
հոգեհանգստյան
արարողություն
է
կազմակերպվելու,
իսկ
առաջիկա
տարիներին
միությունը
4-5 օրով
ուխտագնացություններ
է
կատարելու
դեպի
Դերսիմ`
այդպիսով
ամրապնդելով
հայրենի
հողից
հեռացած
դերսիմցիների
կապը
ծննդավայրի
հետ:
Ըստ Իսմայիլ Ջեմ Հալավուրթի` միությունը ծրագրում է նաև այցելել Երևան և աշխատանքներ տանում` «Դերսիմսպոր» և «Արարատ» ֆուտբոլային թիմերի միջև բարեկամական խաղ կազմակերպելու ուղղությամբ:
Միության
ղեկավարության
օրակարգում
է
նաև
1938 թ.
Դերսիմի
կոտորածի
ժամանակ
ռմբակոծված
Սուրբ
Կարապետ
հայկական
վանքի
վերանորոգումը
և
վերաբացումը:
Հալավուրթի
ելույթում
ամենաուշագրավ
թեման
հայկական
գյուղի
մասին
ծրագիրն
է:
Դերսիմահայերի
միության
նախագահն
այդ
ծրագրի
վերաբերյալ
մասնավորապես
նշել
է.
«Թերևս
ոչ
մոտ
ժամանակներս,
սակայն
երկարաժամկետ
ծրագրում
պլանավորում
ենք
մի
հայկական
գյուղ
հիմնել
Դերսիմում,
որը
ստեղծվելիք
կոոպերատիվների
և
ձեռնարկությունների
միջոցով
կարող
է
ապահովել
ինքն
իրեն:
Այդ
գյուղն
Անատոլիայում
(Արևմտյան
Հայաստանում-Ակունքի
խմբ.)
խորհրդանշական
կդառնա
և
կլինի
երկրորդ
հայկական
գյուղը`
Վաքըֆլըից
հետո
»:
Հալավուրթը
նաև
նշելով,
որ
Դերսիմը
հայկական
օջախ
է
եղել,
շեշտել
է.
«1915-ին
և
դրանից
հետո
տեղի
ունեցած
դեպքերի
ժամանակ
կյանքը
կորցրած
մարդկանց
հոգիներն
սկսել
են
խաղաղություն
գտնել:
Մեր
միությունը,
որպես
Անատոլիայում
ապրած
հայ
ժողովրդի
մի
փոքրիկ
մասնիկ,
շարունակելու
է
տեր
կանգնել
իր
հողին,
անցյալին
և
ինքնությանը»:
Երեկույթին
մասնակցել
է
նաև
համշենահայկական
«Վովա»
խումբը,
որը
հանդես
է
եկել
համշենական
երգերի
կատարմամբ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |