Տարածաշրջան13:33, 09 Հունիս 2014
Թուրքիայի կառավարությունն իշխանամետ 12 թերթի վճարել է շուրջ 7 մլն դոլար

Թուրքիայի իշխանությունները պաշտոնական հայտարարությունների հրապարակման համար
ընթացիկ տարվա առաջին 4 ամսվա ընթացքում 13 մլն 228.000 թուրքական լիրա (շուրջ 7
մլն ԱՄՆ դոլար) գումար են վճարել 12 անուն թերթերի, որոնք հայտնի են որպես իշխանամետ
լրատվամիջոցներ:
Այս մասին հայտնի է դարձել ընդդիմադիր ժողովրդահանրապետական պատգամավոր Ումութ Օրանի` փոխվարչապետ Բյուլենթ Արընչին հղած հարցումից հետո, երբ վերջինս պաշտոնապես տեղեկացրել է 12 պարբերականների խմբագրություններին վճարված գումարի ստույգ չափի մասին:
Իրազեկվելուց հետո ընդդիմադիր պատգամավորը վրդովմունք և հիասթափություն է հայտնել իշխանություններից գումար վերցրած լրատվամիջոցների կապակցությամբ և նշել, որ նրանց արածը լրագրություն կոչվել չի կարող:
Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի էլ. կայքը ներկայացրել է Թուրքիայի կառավարությունից ֆինանսական միջոցներ ստացած վերոնշյալ թերթերի ցանկը և գումարի չափը:
Akşam - 1 մլն 93 հազար թուրքական լիր (ԹԼ)
Güneş - 1 մլն 30 հազար
ԹԼ
Habertürk - 1 մլն 259
հազար ԹԼ
Milat - 959 հազար 272 ԹԼ
Milliyet - 1 մլն 121 հազար
ԹԼ
Sabah - 1 մլն 281 հազար
ԹԼ
Star - 1 մլն 116 հազար
ԹԼ
Takvim - 1 մլն 111 հազար
ԹԼ
Türkiye - 1 մլն 112 հազար
ԹԼ
Vatan - 1 մլն 119 հազար
ԹԼ
Yeni Akit - 961 հազար 165
ԹԼ
Yeni Şafak - 1 մլն 120
հազար ԹԼ
Ընդհանուր` 13 մլն 288 հազար 430 ԹԼ
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |