Հասարակական13:03, 09 Հունիս 2014
Քոփթաշ. «Էրդողանի ուղերձը դրական է, բայց հարցեր կան»
Թուրքիայում հրատարակվող
հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
Ռոբեր Քոփթաշը խոսել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցական ուղերձի մասին: Քոփթաշը այն
ընդհանուր առմամբ դրական է գնահատել
և նշել, որ այն իր
մոտ շարք «բայցեր» է առաջացրել:
Թուրքական
«Բուգյուն» լրատվական կայքում հրապարակված հարցազրույցում Քոփթաշը
նախևառաջ մտահոգիչ է համարել, որ հայերի սպանությունները և տեղահանությունը ներկայացվում է որպես
պատերազմական կորուստ՝ համատեղ ցավի գաղափար ստեղծելով: Քոփթաշը կարծում է,
որ համատեղ
ցավի զգացումը նպատակ ունի քողարկել հայերի հետ կատարվածը:
«Սա շատ լուրջ խնդիր է, և կարծում
եմ, որ այս իմաստով տեքստը ժխտողական է»,-ասել է Քոփթաշը:
Քոփթաշին
մտահոգող երկրորդ հանգամանքն այն է, որ ցավակցական ուղերձում որևէ կերպ չի նշվում «Միություն
և առաջադիմություն» (Իթթհադ վե թերաքքի՝ երիտթուրքեր) կուսակցության
անունը, որն էլ կայացրել էր տեղահանության որոշումը:
«Եթե «Միություն և առաջադիմություն»-ն այսօր գոյություն ունենար և լիներ ընդդիմության
շարքերում, վստահ եմ, որ վարչապետը կասեր. «Միություն և առաջադիմություն»-ը սպանել է հայերին»: Ճիշտ այնպես, ինչպես
ասաց Դերսիմի դեպքերի հետ կապված՝ մեղադրելով «Ժողովրդահանարապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցությանը»,-նշել
է «Ակոսի» խմբագիրը:
Լրագրողի հարցին, թե ինչու երիտթուրքերի անունը չի նշվում, Քոփթաշը պատասխանել է, որ պատճառներից մեկն էլ այն է, որ
նշյալ կուսակցության ղեկավար հատվածը անցել
է «Ժողովրդահանրապետական» կուսակցության շարքերը, իսկ մի մասն էլ եղել է հանրապետության
հիմնադիր Աթաթուրքի շրջապատից: Ըստ Քոփթաշի՝ Էրդողանը գուցե քննադատում է այդ ժամանակվա
ԺՀԿ-ին, իհարկե Աթաթուրքին չանդրդառնալով, սակայն առանձնապես չի հարցնում, թե ինպես է ստեղծվել
պետությունը: Քոփթաշի բնութագրմամբ փոքրամասնությունների հանդեպ նրանց քաղաքականությունը քննադատել նշանակում է հայտնվել ականապատ տարածքում, իսկ վարչապետը դա չի ուզում:
«Այդ ականապատ տարածք մտնելու դեպքում տեղահանված հայերի փոխհատուցման պահանջներն ի հայտ կգան: Մարդկանց ձեռքին իրենց սեփականության վկայականները կան և նրանք իրենց ընտանիքների սպանության պատճառով կորուստներ են կրել: Դրանք գուցե մեծ դատական հայցերի և այլ ճնշումների հարց կարող են դառնալ: Նման հաշվարկը սարսափելի է թվում: Ուստի, կարծում եմ, որ 2015-ին և հետո հետյևալ հաշվարկով են շարժվում. անել չափավոր հայտարություններ, որոնք իրավական հետևանքներ չեն ունենա, բայց սիրտ կմեղմեն: Նվազագույնը տալով՝ ստանալ առավելագույնը»,-ասել է Քոփթաշը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |