Միջազգային12:57, 10 Հունիս 2014
Ալմելոյում թուրքերի հակահայկական ցույցն անհանգստացրել է Հոլանդիայի կուսակցություններին

Հոլանդիայի
(Նիդերլանդներ) կուսակցությունների ներկայացուցիչները հունիսի 1-ին Ալմելո քաղաքում թուրքերի կողմից
կազմակերպված ցույցի առնչությամբ հարցեր են ուղղել կառավարությանը: Տեղեկացնենք, որ թուրքերը ցույց էին կազմակերպել՝ բողոքելով հայկական եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման դեմ: Հուշահամալիրի բացումը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլի 24-ին:
Թուրքական
«Սոն հաբեր» լրատվական կայքի փոխանցմամբ «Քրիստոնեա-դեմոկրատական» (CDA), «Սոցիալիստական»
(SP), «Ազատություն» (PVV), «Հոլանդիայի ուղղափառ բարեփոխում» (SGP) և «Քրիստոնեական
միություն» (CU) կուսակցությունները կարծում են, որ հունիսի 1-ի ցույցն ամենայն հավանականությամբ կազմակերպվել էր թուրքական իշխանությունների
օժանդակությամբ: Այդ իսկ պատճառով պնդում են,
որ անհրաժեշտ է հարցի վերաբերյալ տեղեկություններ
ստանալ թուրք պաշտոնյաներից:
Նշվում է, որ կուսակցություններին հատկապես
անհանգստացրել է ցուցարարների՝ ատելություն պարունակող վանկարկումները,
մասնավորապես «Ղարաբաղը հայերի համար գերեզման է դառնալու»:
Որոշ պաշտոնյաներ, հայտնելով, որ Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը և Հոլանդիայում
մի շարք մզկիթներ աջակցել են բողոքի ակցիային, պահանջել են,
որպեսզի Նիդերլանդների արտգործնախարար Ֆրանս Թիմմերմանսը հանդիպի իր թուրք գործընկերոջ հետ և պարզաբանում ստանա հարցի վերաբերյալ: Բացի
այդ պահանջել են հանդիպել նաև Հոլանդիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի
հետ:
Մի շարք պահանջներ են հնչել նաև ուղղված Արդարադատության
և անվտանգության նախարար Իվո Օփսթելթենին և ինտեգրման հարցերով պատասխանատու, սոցիալական
հարցերի նախարար Լոդևիյկ Ասշերին:
Օփսթելթենից պահանջում են բողոքի ցույցի ժամանակ հնչած արտահայտությունների
համար դիմել դատախազություն, իսկ Ասշերից՝ այդ ոլորտում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |