Տարածաշրջան13:00, 10 Հունիս 2014
Մուշում ռազմական գործողություններ են ընթանում քրդերի ու թուրք ուժայինների միջև

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները երկու օր է, ինչ
Մուշի նահանգի Վարթո շրջանի Իչմելեր և Լեյլեք գյուղերի մերձակայքում դիրքավորվել
են և փորձում են հսկողություն սահմանել այդտեղով անցնող Վարթո-Քարլովա ցամաքային
ճանապարհի և մնացյալ ճամփաների վրա:
Թուրքական «Դողան» լրատվական գործակալության տեղեկացմամբ` շուրջ 500 քուրդ գրոհային փակել են նշյալ մայրուղու երթևեկությունը: Նահանգապետի միջնորդական ջանքերի արդյունքում քրդերը Իչմելեր գյուղի շրջակայքն ազատել են հսկողությունից, բայց համառորեն չեն հեռանում Լեյլեք գյուղի մերձակայքից: Գրոհայինները փորում են ճանապարհները, ակոսներ բացում և անանցանելի դարձնում երթեևկության համար: Խոշոր փոսերը փակելու համար նահանգապետարանի ուղարկած տրակտորների ու բեռնատարների վարորդների վրա ՔԲԿ-ականները կրակ են բացել, հրկիզել են նրանց փոխադրամիջոցները: Կան վիրավորներ, որոնք շտապ հոսպիտալացվել են:
Նշվում է, որ այսօր վաղ առավոտյան քուրդ զինյալների դեմ հատուկ օպերացիա են իրականացրել նահանգի ոստիկանության հատուկ ստորաբաժանումները և ժանդարմերիան: Օպերացիային մասնակցել է նաև օդուժը: Այս պահին լարվածությունը դեռ շարունակվում է, թուրք ուժայիններից կա արդեն 4 վիրավոր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |