Հասարակական08:40, 11 Հունիս 2014
Ստամբուլում կառուցվող հայկական դպրոցը կբացվի սեպտեմբերին

Ստամբուլում 52 տարի անց նորից
հայկական դպրոց է կառուցվում: Նոր դպրոցի բացումը կլինի սեպտեմբերին: Դպրոցը կառուցվում է Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանում
գտնվող Դադյան հայկական նախակրթարանի բակում:
Կառուցումն իրականացնում է Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամը, որի նախագահ Մեսութ Օզդեմերը նշել է, որ 170 տարի առաջ
կառուցված Դադյան դպրոցը նախատեսված է եղել սահմանփակ թվով աշակերտների համար և այժմ
արդեն չի համապատասխանում պահանջներին:
«Այս իսկ պատճառով նոր դպրոց
ենք կառուցում: Հին դպրոցի խաղահրապարակը, գրադարանը և ուսուցչանոցը շատ փոքր էին»,-
Օզդեմիրի խոսքերը մեջբերել է թուրքական «Ռադիքալ» թերթը: Օզդեմիրը հայտնել է, որ քաղաքապետարանը
դպրոցն ազատել էր ծախսերից ու հարկերից, և այդ հարցում համապատասխան որոշումը քաղաքային
խորհրդում միաձայն էր ընդունվել:
Հանրապետական շրջանում Թուրքիայում
երեք հայկական դպրոց է բացվել: Առաջինը 1953 թվականին Սուրբ Խաչ Դպրեվանք վարժարանն
է եղել, երկրորդը՝ 1956-ին Յեշիլքյոյի հայկական նախակրթարանը, իսկ վերջինը՝ 1962-ին
կառուցված Սահակյան վարժարանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Էրդողանը կմեկնի Հռոմ և կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |