Տարածաշրջան08:25, 12 Հունիս 2014
Մոսուլը զավթած ահաբեկիչների հրամանատարը նախկինում վիրավորվել և բուժվել է Թուրքիայում

Իրաքի Մոսուլ քաղաքը զավթած «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (IŞİD) ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը` Մազեն
Էբու Մուհամմեդը, ոչ վաղ անցյալում բուժում է ստացել Թուրքիայում: Շրջանառվող
լուրերի համաձայն` Մազեն Էբու Մուհամմեդը հենց այն մարդն է, ում հրամանով են
ահաբեկիչները ներխուժել Մոսուլի թուրքական հյուպատոսարան և պատանդ վերցրել 49
հոգու, այդ թվում և հյուպատոսին:
Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի` Սիրիայի Քամինաս ավանում վիրավորված Մազեն Էբու Մուհամմեդը 2014-ի ապրիլին տեղափոխվել էր Անթաքիա և տեղի հիվանդանոցում վերականգնել առողջությունը:
Հայտնի է դարձել, որ բացի վերոնշյալ 49 հոգուց «IŞİD»-ի ահաբեկիչները գերեվարել են Թուրքիայի ևս 31 քաղաքացու Մոսուլի Գայերա շրջանում: Նրանց հրամանատարի` Անթաքիայում բուժվելու փաստն ավելի համոզիչ է դարձրել Սիրիայում Ասադի զորքերի դեմ պատերազմող ահաբեկչական այդ խմբավորման և Թուրքիայի միջև առկա կապի մասին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |