Տարածաշրջան11:57, 12 Հունիս 2014
Մոսուլի դեպքերը Թուրքիային առիթ են տվել հիշելու ASALA-ի մասին

Իրաքի Մոսուլ քաղաք թուրքական հյուպատոսարանի վրա «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (IŞİD) ահաբեկչական խմբավորման
գրոհայինների հարձակումը և թուրք հյուպատոսի ու տասնյակ աշխատակիցների գերեվարումն
առիթ է դարձել, որ թուրքական լրատվամիջոցները հիշեն ASALA-ի (Հայաստանի
ազատագրության հայ գաղտնի բանակ) գործողությունների մասին:
Մասնավորապես իշխանություններին մոտ կանգնած «Հյուրրիյեթ» լրատվականը հրապարակել է «ASALA-ից հետո առաջին անգամ» վերտառությամբ մի նյութ, որտեղ անդրադարձ է կատարել Ամերիկա և Եվրոպա մայրցամաքներում 1970-80-ականներին թուրք դիվանագետների դեմ ուղղված հայերի վրիժառուական գործողություններին:
Նշվում է, որ 1973-1985թթ. ASALA-ի զինյալների կողմից ոչնչացվել է Թուրքիայի դիվանագիտական կորպուսի 42 ներկայացուցիչ:
Թուրքական լրատվամիջոցներն իրենց հրապարակումներում ASALA-ի գործողություններին վերագրում են ահաբեկչական բնույթ և օգտագործելով առիթը փորձում վարկաբեկել ASALA-ի վրիժառուական և պատժիչ գործողությունները:
Հիշեցնենք, որ ASALA-ն (Armenian Secret Army for the Liberation of Armenia) 1980-ականներին դարձել էր հայոց պայքարի ու վրեժի խորհրդանիշը: ASALA-ն բնական հակազդեցությունն էր ցեղասպանությունից փրկվածների այն զավակների, որոնք տասնամյակներ շարունակ լռելուց հետո ստիպված եղան զենք բարձրացնել: ASALA-ն պայքարում էր ոչ միայն զենքով, այլև ուներ իր պաշտոնաթերթը` «Հայաստանը», որ լույս էր տեսնում հինգ լեզվով ` հայերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն և թուրքերեն: 10 տարվա ընթացքում ASALA-ի զինյալներն իրականացրեցին ավելի քան 200 հարձակում թուրք դիվանագետների և քաղաքական գործիչների դեմ աշխարհի տարբեր երկրներում: Այդ տարիներին թուրքական կառավարությունը գնաց ծայրահեղ քայլի. Անկարան սկսեց իր արտակարգ և լիազոր դեսպաններին զինել և հատկացնել զրահապատ մեքենաներ: 1990-ականների սկզբին ASALA-ն անցավ ընդհատակ, բայց երբեք չի հայտարարել իր գործունեությունը կասեցնելու մասին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |