Տարածաշրջան06:42, 12 Հունիս 2014
Մոսուլում ահաբեկիչները գերեվարել են թուրքական հյուպատոսարանի 49 աշխատակցի

Պաշտոնական
Անկարան տագնապալի դրության մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (IŞİD) ահաբեկչական խմբավորման զինյալները, գրավելով Իրաքի
Մոսուլ քաղաքը, ներխուժել են տեղի թուրքական հյուպատոսարան և գերեվարել 49 հոգու,
այդ թվում և գլխավոր հյուպատոս Օզթյուրք Յըլմազին: Այդ դեպքի կապակցությամբ Թուրքիայի նախագահական նստավայրում արտակարգ
խորհրդակցություն է տեղի ունեցել նախագահի, վարչապետի, հետախուզության պետի, ԶՈւ
գլխավոր շտաբի պետի, փոխվարչապետի ու փոխարտգործնախարարի մասնակցությամբ: Իսկ
արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ընդհատել է ԱՄՆ կատարած այցը և շտապ վերադարձել
Թուրքիա: Նյու-Յորքի օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարել է,
որ եթե Մոսուլում Թուրքիայի քաղաքացիներին վնաս պատճառվի, ապա դրան հաջորդելու է
շատ կոշտ պատասխան գործողություն:
Ինչպես հայտնում է թուրքական «Աքիթ հաբեր» լրատվական կայքը, շուրջ 2 ժամ տևած խորհրդակցության ժամանակ քննարկվել են թուրք պատանդների ազատ արձակման հնարավոր տարբերակները: Որոշվել է նախ դիվանագիտական ճանապարհով հասնել թուրք հյուպատոսի և անձնակազմի մյուս անդամների ազատ արձակմանը: Իսկ եթե դա հաջողություն չունենա, ապա սեղանին կդրվի հարցի լուծման այլընտրանքային տարբերակները, այդ թվում և` ռազմականը:
Թուրքիան ՆԱՏՕ-ին կոչ է արել, արտահերթ ժողով գումարել և քննարկել Մոսուլի իրավիճակը:
«Վաթան» պարբերականն էլ տեղեկացնում է, որ վերոնշյալ խորհրդակցությունից հետո Անկարային հաջողվել է կապ հաստատել «IŞİD»-ի գրոհայինների հետ և տեղեկանալ, որ թուրք պատանդների առողջական վիճակը լավ է:
«Հնարավոր է, որ թուրք պատանդները ազատ կարձակվեն: Այս պահին ռազմական օպերացիայի հարցը օրակարգում չէ»,- գրում է պարբերականը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |