Ղարաբաղ12:13, 13 Հունիս 2014
Ջեմիլ Չիչեքը վերահաստատել Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին Ղարաբաղի հարցում

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը ելույթ է ունեցել Բաքվում
կազմակերպված «Թյուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովի» (TÜRKPA) 5-րդ լիագումար նիստում և, ի թիվս այլ թեմաների,
անդրադարձել նաև ղարաբաղյան հիմնախնդրին: Ինչպես հայտնում է «Ավրուփա գազեթեսի»
լրատվական կայքը, Չիչեքը TÜRKPA-ի անունից ներկաներին
վստահեցրել է, որ իրենք երբեք հետքայլ չեն անի Ղարաբաղի հարցում ունեցած ընդհանուր
դիրքորոշումից: Ըստ նրա` պետք է վերջ դնել «ադրբեջանական հողերի հայկակա
օկուպացիային», վերադարձի հնարավորություն տալ «ադրբեջանցի միլիոնավոր
փախստականներին» և դրանով իսկ նպաստել կովկասյան տարածաշրջանի կայուն
խաղաղությանը:
«Այս հարցում մենք լիովին աջակցում ենք Ադրբեջանին: Թուրքիան, որպես Ադրբեջանի եղբայրն և Մինսկի խմբի անդամ, շարունակելու է ջանքեր ներդնել հիմնախնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծելու համար: Միջազգային բոլոր ժողովներին, որոնց մասնակցում եմ, իմ արտաքին բոլոր շփումներում այդ մասին ես միշտ շեշտում եմ»,- ասել է Ջեմիլ Չիչեքը:
Պարզաբանենք, որ TÜRKPA-ն ստեղծվել է 2009 թվականին: Այժմ անդամակցում են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը: Կազմակերպության հիմնական նպատակը թուրքախոս երկրների փոխօգնությունն է միջազգային կազմակերպություններում, թուրքախոս երկրների միջև հարաբերությունների խորացումը, տնտեսական կապերի ընդլայնումը, մշակութային և այլ համատեղ ծրագրերի իրականացումը: Ուզբեկստանն ու Թուրքմենստանը հրաժարվել են մաս կազմել այդ կառույցին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։

Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |