Տարածաշրջան07:42, 14 Հունիս 2014
IŞİD-ը Թուրքիայից պահանջում է ազատ արձակել իր անդամներին

«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունցող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (IŞİD) ծայրահեղական խմբավորումը թուրք պատանդների դիմաց պահանջում է ազատ արձակել ահաբեկիչ Չենդրիմ
Ռամադանիին: Վերջինս Թուրքիայի Նիղդե նահանգի Ուլուքշլա գավառում 1 սպայի, 1 ոստիկանի
և 1 քաղաքացու էր սպանել և այժմ իր պատիժն է
կրում Թուրքիայում:
Թուրքական «Հաբերա» լրատվական
կայքի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերյան
իր միկրոբլոգում գրել է IŞİD-ի անդամներից մեկը: Խոսք է գնում ևս երկու ահաբեկչի՝ գերմանացի Էբու
Օսմանի և պորտուգալացի Աբու Ջվայրիայի ազատման մասին:
Նշվում է՝ եթե Թուրքիան
համաձայնի իրականացնել ահաբեկիչների պայմանները, ապա Ռամադանիին և մյուսների գաղտնի կերպով կհանձնի IŞİD-ին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ IŞİD ահաբեկչական խմբավորման
զինյալները, գրավելով Իրաքի Մոսուլ քաղաքը, ներխուժել են տեղի թուրքական հյուպատոսարան
և գերեվարել 49 հոգու, այդ թվում և գլխավոր հյուպատոս Օզթյուրք Յըլմազին:
IŞİD-ի անդամ թուրք ահաբեկիչներից մեկը հայտնել
էր, որ չի կարծում, թե գերեվարված թուրքերին կսպանեն, նրանց բաց կթողնեն մեծ գլխագնի
դիմաց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |