Հասարակական08:44, 17 Հունիս 2014
Թուրքերն Անիի ավերակներում նորաձևության ցուցադրություն են կազմակերպել

Կարսում անցկացվող «Մշակույթի և զբոսաշրջության միջազգային օրեր» միջոցառման շրջանակներում պատմական հայկական Անի մայրաքաղաքի ավերակներում նորաձևության ցուցադրություն է կազմակերպվել:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` Այդըն համալսարանի կողմից կազմակերպված ցուցադրության ընթացքում ներկայացվել են տարբեր մշակույթները ներկայացնող էթնիկ հագուստներ: Հագուստները պատրաստվել են համալսարանի դասախոսների և ուսանողների կողմից:
Միջոցառմանը մասնակցել են Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը, քաղաքապետ Մուրթազա
Քարաչանթա, Մոդայի և հագուստի ֆեդերացիայի նախագահ Հուսեյն Օզթյուրքը և ուրիշներ:
Հիշեցնենք, որ 2011 թվականին «Elle
Turkey» ամսագրի դեկտեմբերյան համարում լույս է տեսել թուրք լուսանկարիչ Սենոլ Ալթունի կողմից արված մոդելներ Անա Զալևսկայի և Կարոլին Մաչովայի լուսանկարները, որոնք արվել էին Անիի ավերակներում: Ձմեռային հավաքածուն ցուցադրող երկու մոդելները լուսանկարվել են հայկական քաղաքի ավերակների ֆոնին, ինչպես նաև Անիի եկեղեցիների ներսում և նրանց կողքին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Էրդողանը կմեկնի Հռոմ և կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |