Միջազգային08:12, 17 Հունիս 2014
Թուրք հաքերները կոտրել են Ավստրիայի արտգործնախարարի կայքը (լուսանկար)

«Cyber-Warrior Akıncılar» անվամբ հանդես եկող թուրք հաքերները կոտրել են Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրզի կայքը: Նրանք կայքում տեղադրել են Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման Առաջինի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարները` Քուրզին ուղղված մակագրությամբ. «Ո՞վ ես դու, փոքրի՛կ: Դու չես կարող որոշել, թե
մեր վարչապետը ինչպես խոսի: Վարչապետ Էրդողանը
այն մարդու թոռն է, ով հասել է մինչև Վիեննա, մինչև այն տարածքները, որտեղ հիմա ապրում եք դուք»:
Թուրքական «Սաբահ» թերթը հայտնում է, որ թուրք հաքերների խումբն այս առնչությամբ նաև հայտարարություն է տարածել,
որում ավստրիացի նախարարին անվանել է անփորձ երիտասարդ:
Նրանք հայտնել են, որ ոչ մի երկիր
իրավունք և իրավասություն չունի Թուրքիայի ղեկավարներին ասել կամ սովորեցնել՝
ինչպես խոսել: Արդեն աշխարհում կա Թուրքիա, որն իր պանդուխտ քաղաքացիների իրավունքները կպաշտպանի մինչև վերջ:
Հիշեցնենք, որ Ավստրիայի 28-ամյա արտգործնախարար Սեբաստիան Քուրզը հունիսի 13-ին տեղական թերթերից մեկին տված հարցազրույցում զգուշացրել էր Էրդողանին:
«Բացեիբաց զգուշացնում եմ Էրդողանին, որ Ավստրիայի հասարակությունը չի կարող պառակտել: Ինտեգրացիան շատ նուրբ հարց է: Սխալ մի խոսքը մեզ հետ կմղի, միջավայրը կթունավորի: Էրդողանը պարտավոր է այստեղ ապրող թուրքերին ասել, որ գերմաներեն սովորեն և հավատարիմ լինեն Ավստրիային: Սակայն, եթե խոսի այնպես, ինչպես Գերմանիայում, ապա դա կլինի ի վնաս
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |