Միջազգային13:34, 18 Հունիս 2014
Die Presse. «Ավստրիան Թուրքիայի 82-րդ նահանգը չէ»

Թուրքիայի վարչապետ
Ռեջեփ Թայիփ էրդողանը հունիսի 12 կմեկնի Վիեննա, որտեղ ելույթ կունենա «Եվրոպացի թուրք
դեմոկրատների միության» 10 ամյակի առթիվ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջիհան» լրատվական կայքը, ավստրիական հայտնի պարբերականները
անդրադարձել են վարչապետի սպասվող այցին:
Մասնավորապես
«Die Presse» թերթում հրապարակվել է «Ավստրիան Թուրքիայի 82-րդ նահանգը չէ» հոդվածը:
Հեղինակը գրել է, որ վարչապետ
Էրդողանը, չնայած Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակմանը, Ավստիրիայում
ազատորեն կարող է օգտվել «Twitter»-ից ve «Youtube»-ից:
«Kurier» թերթը «Մենք վատ մուսուլմաններ չենք»
վերնագրով նյութ է հրապարակել, որտեղ տեղ են գտել հիմնականում Էրդողանի
կողմնակիցների, այդ թվում Վիեննայում ճանաչված բժիշկ Թուրգայ Թաշքըրանի կարծիքները: Վերջինս ընդգծել
է, որ Էրդողանին պետք է որպես հյուր ընդունել:
Էրդողանի Վիեննա կատարելիք այցը երկար ժամանակ է գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում:
Բանն այն է, որ Թուրքիայում մեծ արձագանք էր գտել Ավստրիայի 28-ամյա արտգործնախարար Սեբաստիան Քուրզի հարցազրույցը, որտեղ զգուշացրել էր Էրդողանին՝ նշելով, որ նա չի կարող պառակտել Ավստրիայի հասարակությունը:
«Ինտեգրացիան շատ նուրբ հարց է: Սխալ մի խոսքը մեզ հետ կմղի, միջավայրըկթունավորի: Էրդողանը պարտավոր է այստեղ ապրող թուրքերին ասել, որ գերմաներեն սովորեն և հավատարիմ լինեն Ավստրիային: Սակայն, եթե խոսի այնպես, ինչպես Գերմանիայում, ապա դա կլինի ի վնաս թուրքերի»,- հայտնել էր արտգործնախարարը:
Ավստրիացի նախարարի հայտարարությանն ի պատասխան «Cyber-Warrior Akıncılar» անունով թուրք հաքերները կոտրել էին նրա կայքը՝ տեղադրելով Սուլեյման Առաջին սուլթանի ու Էրդողանի նկարը և թողնելով հետևյալ գրությունը. «Ո՞վ ես դու, փոքրի՛կ: Դու չես կարող որոշել, թե մեր վարչապետը ինչպես խոսի: Վարչապետ Էրդողանը այն մարդու թոռն է, ով հասել է մինչև Վիեննա, մինչև այն տարածքները, որտեղ հիմա ապրում եք դուք»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |