Տարածաշրջան13:30, 18 Հունիս 2014
Թուրքիայի նախկին նախագահը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Անկարայի 10-րդ
ծանր հանցագործությունների դատարանը «Սեպտեմբերի 12»-ի գործով
դատավարության վերաբերյալ որոշում է կայացրել: Դատարանը Թուրքիայի 7-րդ նախագահ,
այնուհետև զինված ուժեր գլխավոր շտաբի պետ, պահեստազորի բանակի գեներալ Քենան
Էվրենին և նախկին օդային ուժերի հրամանատար, պահեստազորի բանակի գեներալ Թահսին
Շահինքայային դատապարտել է ցմահ ազատազրկման: Դրանից բացի, դատարանի որոշմամբ
պահեստազորի գեներալները կոչումազրկվել են՝ իջեցվելով շարքայինի աստիճանի:
Պաշտոնաթող
գեներալները, որոնք առողջական խնդիրների պատճառով գտնվում են զինվորական
հոսպիտալներում, իրենց դատավարությանը հետևել են հիվանդասենյակից՝ տեսակամուրջի
միջոցով:
Դատարանը
կասկածյալներ 96 ամյա Քենան Էվրենին ու 88
ամյա Թահսին Շահինքայային մեղավոր է ճանաչել Թուրքիայի քրեական օրենսգրքի 765
հոդվածի հատկանիշներով՝ «
Պետական իշխանության դեմ իրականացված հանցագործություն»՝
դատապարտելով ծանր ռեժիմի ցմահ բանտարկության: Այնուհետև մեղմացրել է պատիժը՝
թողելով միայն ցմահ բանտարկությունը:
Նշենք, որ Էվրենի
գլխավորած 1980 թվականի հեղաշրջումն ամենաարյունալին էր 20-րդ դարի վերջին
թուրքական բանակի կողմից իրականացրած հեղաշրջումների մեջ: Այս ճանապարհով բանակը
չորս կառավարություն էր տապալել: 1980 օգոստոսի վերջին նիստ անցկացրած Թուրքիայի
Գերագույն ռազմական խորհուրդը որոշեց հեղաշրջում իրականացնել սեպտեմբերի 12-ին,
ինչն էլ հաջողվեց թուրքական զինված ուժերի հրամանատարությանը։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |