Տարածաշրջան07:16, 18 Հունիս 2014
Քերքուքի թուրքմենները Թուրքիային կոչ են անում միջամտել և փրկել ահաբեկիչներից

«Իրաքի թուրքմենների ճակատ»-ի խոսնակ Ալի Մեհդին տագնապալի հայտարարություն է
արել այն մասին, որ շատ շուտով Իրաքի հյուսիսում գտնվող Քերքուք քաղաքը կարող է
ընկնել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների
ձեռքը: Այդ մասին Մեհդին ասել է «Սի ԷՆ Էն Թուրք» լրատվական ծառայությանը` նշելով,
որ Քերքուքի ինքնապաշտպանական ուժերն անբավարար են և չեն կարողանան երկար
դիմադրել:
«Ամեն րոպե Քերքուքը կարող է ընկնել: Բեշիր գյուղն արդեն ահաբեկիչների հսկողության տակ է, նրանք այնտեղ դիրքավորվում են: Մենք միջազգային ուժերի միջամտությունն ենք խնդրում: Թուրքիայի միջամտությունը ևս: Եթե միջամտություն չլինի, Քերքուքը կընկնի: Աշխարհին ենք դիմում. Այստեղ ցեղասպանություն է տեղի ունենում: 100.000 աշխարհազորային սրանց առաջը չեն կարող փակել: Իրաքի բանակն էլ սրանց առաջ չկարողացավ կանգնել: Արդեն պետք է մեկը, որ այս ահաբեկչական կազմակերպությանն ասի` կանգ առ»,- ասել է Ալի Մեհդին:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն էլ տեղեկացրել է, որ Իրաքի Բասրա շրջանում գտնվող թուրքական հյուպատոսարանի անձնակազմը շտապ տարհանվել է անվտանգության նկատառումներով: Թուրքիայի հյուպատոսական անձնակազմը հանգրվանել է Քուվեյթում: Այս մասին Դավութօղլուն հայտնել է Twitter միկրոբլոգի իր էջում` հավելելով, որ Թուրքիան պատրաստ է անել ամեն հնարավորը իրաքցի հայրենակիցների ապահով տարհանումը դեպի անվտանգ վայրեր կազմակերպելու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |