Միջազգային11:59, 19 Հունիս 2014
Ավստրիացիների 70 տոկոսը չի ցանկանում, որ Թուրքիայի վարչապետն այցելի իրենց երկիր

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ավստրիա կատարելիք այցին ընդառաջ
տեղի մամուլը որոշ հրապարակումներ են անում, որոնք թուրքական լրատվամիջոցները
բնութագրում են որպես սադրանք: Այսպես օրինակ` «Kurier am Feiertag» թերթը «Որպես նախընտրական քարոզարշավի
քարոզիչ բարով չես եկել» վերտառությամբ շապիկով է հրատարակվել: Նույն այդ
պարբերականը գրում է, որ Ավստրիայի ժողովրդի 70 տոկոսը չի ցանկանում, որ Թուրքիայի
վարչապետն այցելի իրենց երկիր: Նշվում է, որ ավելի քան 10.000 մարդ բողոքի է դուրս
գալու Էրդողանի այցի դեմ: Հրապարակված նյութում Էրդողանը բնութագրվել է որպես
«հզոր կոկորդով մարդ»:
«Bulvar» թերթի հոդվածում տեղ է գտել հետևյալ ձևակերպումը. «Սուլթան Էրդողանի քարոզչական շոուն»: Ավստրիական «Österreich» թերթն էլ տեղեկացնում է, որ Թուրքիայի վարչապետի այցի կապակցությամբ խստացվել են անվտանգության միջոցառումները, ծառայողական պարտականությունների կատարմանն է անցել ավելի քան 2000 ոստիկան:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մեծ արձագանք էր գտել Ավստրիայի 28-ամյա արտգործնախարար Սեբաստիան Քուրզի հարցազրույցը, որտեղ զգուշացրել էր Էրդողանին՝ նշելով, որ նա չի կարող պառակտել Ավստրիայի հասարակությունը:
«Ինտեգրացիան շատ նուրբ հարց է: Սխալ մի խոսքը մեզ հետ կմղի, միջավայրըկթունավորի:
Էրդողանը պարտավոր է այստեղ ապրող
թուրքերին ասել, որ գերմաներեն սովորեն և հավատարիմ լինեն Ավստրիային: Սակայն, եթե
խոսի այնպես, ինչպես Գերմանիայում, ապա դա
կլինի ի վնաս թուրքերի»,- հայտնել էր արտգործնախարարը: Ավստրիացի նախարարի
հայտարարությանն ի պատասխան «Cyber-Warrior Akıncılar» անունով թուրք հաքերները
կոտրել էին նրա կայքը՝ տեղադրելով Սուլեյման Առաջին սուլթանի ու Էրդողանի նկարը և
թողնելով հետևյալ գրությունը. «Ո՞վ ես դու, փոքրի՛կ: Դու չես կարող որոշել, թե մեր
վարչապետը ինչպես խոսի: Վարչապետ Էրդողանը
այն մարդու թոռն է, ով հասել է
մինչև Վիեննա, մինչև այն տարածքները, որտեղ հիմա ապրում եք դուք»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |