Տարածաշրջան09:28, 19 Հունիս 2014
Թուրքիայում IŞİD-ի ղեկավար. «Աստված հաջողի Ստամբուլն էլ կգրավենք»

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (IŞİD) ծայրահեղական կազմակերպությունը Իրաքից և Սիրիայից հետո պատրաստվում էր Թուրքիայում նույնպես ջիհադ հայտարարել: Այս մասին տեղեկացնող թուրքական «Վաթան» թերթը նշում է, որ կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչներն Իրաքում և Սիրիայում պատերազմի ավարտից հետո պատրաստվում էին լայնածավալ գործողություններ իրականացնել Թուրքիայում, մասնավորապես Ստամբուլում:
Այս տարվա հունվարին IŞİD-ի դեմ Վանում և Թուրքիայի այլ քաղաքներում իրականացված օպերացիայից հետո պարզ էր դարձել, որ այդ կազմակերպությունը Թուրքիայում շուրջ երկու տարի զինյալներ է հավաքագրել և Թուրքիայի վերաբերյալ ծրագրեր է մշակել: Օպերացիայի ժամանակ ձերբակալվել էր Թուրքիայում IŞİD-ի ղեկավարներից Հալիս Բայանջուքը, ով հայտարարել էր. «Սիրիան գրավելուց հետո հերթը Թուրքիային կհասնի: Աստված հաջողի Ստամբուլն էլ կգրավենք»:
Տեղեկացնենք, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ցանկանում է Իրաքում, Սիրիայում, ինչպես նաև Լիբանանում, Պաղեստինում և Հորդանանում իսլամական օրենքի՝ շարիաթի վրա հիմնված պետություն ստեղծել: Սակայն, ինչպես պարզվել է Twitter միկրոբլոգում IŞİD-ի պաշտոնական էջում հրապարակված քարտեզից, վերոնշյալ երկրներից բացի թիրախային երկրների շարքում են նաև Թուրքիան, Երուսաղեմը և Անդալուզիան (ինքնավար համայնք Իսպանիայում):
IŞİD-ը մասնակցում է Սիրիայում կառավարության դեմ մղվող մարտերին, իսկ վերջերս ահաբեկչական խմբավորման զինյալները, մարտեր են սկսել Իրաքում: Նրանք գրավել են Իրաքի Մոսուլ քաղաքը, ներխուժել տեղի թուրքական հյուպատոսարան և գերեվարել 49 հոգու, այդ թվում և գլխավոր հյուպատոս Օզթյուրք Յըլմազին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |