Տարածաշրջան10:10, 23 Հունիս 2014
Մինչև տարեվերջ հնարավոր է Թուրքիայից դուրս բերվեն ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերը

Թուրքիայում տեղակայված Գերմանիայի, Հոլանդիայի և Միացյալ Նահանգների հակաօդային
պաշտպանության «Patriot» համակարգերը հնարավոր է դուրս բերվեն երկրից: Այս մասին
տեղեկություն են հայտնում թուրքական լրատվամիջոցները` վկայակոչելով գերմանական
«Der Spiegel» պարբերականի համապատասխան հրապարակումը:
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ վերոնշյալ երեք երկրները ծրագրել են մինչև սույն տարեվերջ Թուրքիայից ապամոնտաժել «Patriot»-ի մարտկոցները, որոնք տեղակայվել էին Սիրիային սահմանակից թուրքական նահանգներում Սիրիայից հնարավոր վտանգը չեզոքացնելու նպատակով: Ըստ պատճառաբանության` Սիրիայից քիմիական զենքի դուրս բերման պարագայում արդեն «Patriot»-ի առկայությունը թուրք-սիրիական սահմանամերձ գոտում նպատակահարմար չի դիտվում: Մինչդեռ իրական պատճառը Հոլանդիայի և Գերմանիայի զորամիավորումներում «Patriot»-ի մասնագիտական կադրերի սակավությունն է:
Հարցը քննարկվելու է սեպտեմբերին Հարավային Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ:
Հիշեցնենք, որ աժմ Թուրքիայում տեղակայված է «Patriot»-ի գերմանական, ամերիկյան ու հոլլանդական 6 մարտկոց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |