Տարածաշրջան12:05, 24 Հունիս 2014
Թուրքական բանակում կասկածելի մահով մահանում են հատկապես հայերը, քրդերն ու ալևիները

Թուրքական բանակում պարտադիր զինվորական ծառայություն կատարելիս կասկածելի
հանգամանքներում մահացած երիտասարդների ընտանիքների պատվիրակությունն այցելել է Թուրքիայի
ԶՈՒ գլխավոր շտաբ և հանդիպել պատասխանատուների հետ:
Ընտանիքները հանդիպումից հետո խորհրդարանի (մեջլիս) դիմաց հայտարարությամբ
են հանդես եկել:
Ընտանիքներին աջակցելու նպատակով վերջիններիս են միացել «Ժողովուրդների
դեմոկրատական» կուսակցության Կարսից ընտրված պատգամավոր Մուլքիյե Բիրթանեն և «Մարդու
իրավունքների միության» գլխամասային գրասենյակի ղեկավարԻսմաիլ Բոյրազը:
Զոհված երիտասարդներից մեկի հայրըն իր ելույթում նշել է, որ
կասկածելի մահերը շարունակվում են թուրքական բանակում:
Պատգամավոր Բիրթանեն էլ ելույթում նշելով, որ իշխող «Արդարություն
և զարգացում» կուսակցության ղեկավարման շրջանում թուրքական բանակում 983 կասկածելի
մահվան դեպք է արձանագրվել, ասել է. «Մահանում են հատկապես հայ, քուրդ և ալևի երիտասարդները:
Անընդունելի են պետության պաշտպանության ներքո գտնվող երիտասարդների այդօրինակ մահվան
դեպքերը: Բոլոր պատասխանատուները պետք է անհապաղ պատժվեն»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |