Մշակութային12:29, 25 Հունիս 2014
Թուրքիայում Հակոբ Պարոնյանի գիրքն ընդգրկվել է ամառվա լավագյուն գրքերի ցանկում

Թուրքական «Հյուրիյեթ»
թերթը կազմել է այն գրքերի ցանկը, որոնք պետք է կարդալ այս տարվա ամառային արձակուրդների
ընթացքում: Ցուցակում ընդգրկված է Հակոբ Պարոնյանի
«Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» գիրքը:
Ստեղծագործության բովանդակության հակիրճ նկարագրության մեջ նշվում է, որ այն լավագույն
դեղամիջոցը կլինի նրանց համար, ովքեր ստիպված են իրենց ամառային արձակուրդն անցակացնել
Ստամբուլում: «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» գիրքը երգիծանքով պատմում է Ստամբուլի
34 թաղամասերի հասարակական և բակային կյանքի, հայ հասարակության խնդիրների հանդեպ
հայ ղեկավարների անտարբերության, հարուստ-աղքատ
տարանջատման ստեղծած հակասության մասին: Պարոնյանը կօգնի, որպեսզի այլ աչքով նայեք քաղաքի անցյալին, որը կորցրել է իր գույները, ուրվագիծը,
կերպարը, անգամ իր ժողովուրդների մեծ մասին»,- գրված է նկարագրության մեջ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |