Հասարակական14:12, 26 Հունիս 2014
Թաներ Աքչամ. «Փաստաթուղթ, որի գոյության մասին Թուրքիան լսել անգամ չի ուզում»

Թուրք ճանաչված պատմաբան Թաներ
Աքչամն անդրադարձել է
Անգլիացի իրավաբան Բենջամին Ուիտակերի՝ ցեղասպանության մասին զեկույցին: 1985 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունում
ներկայացված զեկույցը հայկական զանգվածային սպանությունները ցեղասպանություն
է որակել: Նշենք, որ Բենջամին Ուիտակերը մահացել է օրեր առաջ (հունիսի 8-ին) Լոնդոնում:
Աքչամի հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Անգլիացի իրավաբան Բենջամին Ուիատկերն իր մահկանացուն կնքեց 2014 թվականի
հունիսի 8-ին: Շատ հայտնի անուն չէր Ուիատկերը:Նրա անունը կապված է ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովում Ցեղասպանության կանխարգելման ու պատժի թեմայով 1985-ին պատրաստած
զեկույցի հետ:
Զեկույցը կարևոր է 2 տեսանկյունից: Առաջինը, որ
որոշում կայացնելու համար հիմք է ծառայել միջազգագային դատարաններում վիճարկվող
այնպիսի գործերի համար, ինչպիսիք Ռուանդայի ու Հարավսլավիայի ցեղասպանություններն
են: Երկրորդը, որ Հայոց ցեղասպանության հետ կապված չափանիշներ ունի:
Հարցը սա է՝ արդյո՞ք 1915 թվականին հայերի հետ կատարվածի վերաբերյալ կայացրել է մի որոշում, որն այդ իրադարձությունները ցեղասպանություն է որակում: Թուրքական կառավարությունը տարիներ ի վեր պնդում է, որ ՄԱԿ-ի որև՝ հանձնաժողով Հայոց ցեղասպանության վերաբերյալ քվեարկություն չի իրականացրել և նման որոշում չի կայացրել: Դա մեր պետության հերթական հիմնավոր ստերից է:
Ուիատկերի զեկույզը խոսում է Հայոց ցեղասպանության
մասին և վերոնշյալ ենթահանձնաժողովի կողմից դրվել է քվեարկության ու ընդունվել:
Զեկույցն ամբողջությամբ կարելի է ներբեռնել ու կարդալ հետևյալ հղումով:
http://www.preventgenocide.org/prevent/UNdocs/whitaker/section2.htm
Զեկույցի առաջին մասում ցեղասպանության վերաբերյալ
պատմական տեղեկություններ են տրվում: Իսկ 24-րդ պարագրաֆում ասվում է, որ նացիստական
ոճրագործությունը, ցավոք, 20-րդ դարի միակ ցեղասպանությունը չէ՝ բերելով ցեղասպանության
այլ օրինակեր: Օրինակները գլխավորում են 1904 թվականին Հարավ-արևմտյան Աֆրիկայում Գերմանիայի
կողմից իրականացված Հերերոի և Հայոց ցեղասպանությունները:
Ուիատկերն իր զեկույցում մեծ տեղ է հատկացնում
Հայոց ցեղասպանությանը: Հայոց ցեղասպանությանը վերաբերող մասում Ուիոտկերը նշում
է, որ ոչնչացվել է ամենաքիչը 1 միլիոն մարդ, որոնք կազմում են հայերի կեսից
ավելին:
Կատարված քվեարկության արդյունքում զեկույցն
ընդունվում է ձայների 14 կողմ, 1 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Հենվելով այս հոդվածին՝ հարող ենք հանգիստ ասել,
որ Հայոց ցեղասպանությունը ՄԱԿ-ի կողմից ամբողջապես ճանաչվել է որպես
ցեղասպանություն: Ավելի ուշ զեկույցը չհայտնվեց Գլխավոր ասամբլեայի օրակարգում,
քանի որ սառը պատերազմի պայմաններում շահագրգիռ կողմերը չուզեցին զբաղվել այդ
խնդրով: Ուիատկերի զեկույցը կրկին օրակարգ էր գալու Ռուանդայի և Բոսնիայի դեպքերից
հետո: Քանզի զեկույցում ցեղասպանության մեջ միտումնավորության տարրերը
բացահայտելու տեսանկյունից շատ բան է ասվում:
Ինչպես հայտնի է, զանգվածային ոչնչացումը
ցեղասպանություն համարելու համար ամենակարևոր հանգամանքի՝ «dolus specialis»-ի՝ հատուկ ոչնչացման մտադրության առկայությունն է:
Ինչպե՞ս է ապացուցվում հատուկ մտադրությունը, եթե այդ մտադրությունը ցույց տվող գրավոր փաստաթղթերը անբավարար են կամ իսպառ բացակայում են: Այս հարցում նրա առաջարկած մոտեցումներն ավելի պարզ ձևով այսպես կարելի է բացատրել. Եթե որևէ կառավարություն տեսնում է, որ իր ընդունած որոշումների ու գործողությունների արդյունքում մարդիկ են մեռնում և դրան հակառակ գիտակցբար որևէ կանխարգելիչ միջոց չի ձեռնարկում՝ շարունակելով նույն գործողությունները, ապա համարվում է, որ նմանատիպ դեպքերում առկա է հատուկ մտադրությունը:
Ուիատկերի այս առաջարկությունը, միջազգային
իրավունքի փաստաթղթի որակավորում ձեռք բերելու շնորհիվ, Միջազգային դատարանների
համար հիմք է դառնում Ռուանդայի ու Հարավսլավիայի դեպքերի վերաբերյալ որոշում
կայացնելիս:
Ահա
այն փաստաթուղթը, որի գոյության մասին անգամ Թուրքիան չի ցանկանում լսել:
Նշյալ զեկույցը պատրաստած Բենջամին Ուիատկերը
մահացել է: Թող հողը թեթև լինի…»
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |