Իրավական08:21, 26 Հունիս 2014
Թուրքիայի ՍԴ-ն ճանաչել է, որ Օջալանի իրավունքները ոտնահարվել են

Թուրքիայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) քննել է «Քուրդիստանի բանվորական
կուսակցության» (ՔԲԿ-PKK) ցմահ բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի վերաբերյալ
հայցադիմումը: Ինչպես հայտնում է թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» կայքը, Սահմանադրական
դատարանի 17 անդամից 14-ի (3-ը չեն մասնակցել) միաձայն որոշմամբ կայացվել է վճիռ, համաձայն
որի, տեղի է ունեցել Օջալանի իրավունքների ոտնահարում:
Բանն այն է, որ Օջալանի հեղինակած «Քուրդիստանի հեղափոխական մանիֆեստ, քրդական հարց և ազգային, ժողովրդավարական լուծում (մշակութային ցեղասպանության ճիրաններից պաշտպանել քրդերին)» աշխատությունը տպագրական փուլի ժամանակ բռնագրավվել և հրկիզվել է: Դրանից հետո Օջալանի փաստաբանները հանդես էին եկել հայտարարությամբ այն մասին, որ խախտվել են սահմանադրությամբ, մարդու իրավունքների եվրոպական հռչակագրով և քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին դաշնագրով երաշխավորված մարդու իրավունքները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |