Իրավական07:49, 28 Հունիս 2014
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ կոնգրեսի հանձնաժողովի ընդունած բանաձևին

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիների պալատի արտաքին հարաբերությունների
հանձնաժողովի ընդունած բանաձևը խիստ վրդովեցրել է պաշտոնական Անկարային: Բանաձևն ԱՄՆ պետքարտուղարությունից պահանջում է ամենամյա հաշվետվություն ներկայացնել Կոնգրեսին կառավարության ջանքերի մասին՝ ուղղված Թուրքիայի Հանրապետությունում և հյուսիսային Կիպրոսում թուրքական բանակի կողմից թալանված, բռնագրավված կամ այլ կերպ յուրացված քրիստոնեապատկան գույքն ուսումնասիրելու, վերադարձն ապահովելու և պաշտպանությունը վերականգնելու մասին:
Թուրքական մամուլն այդ իրադարձությունը շտապեց որակել որպես հակաթուրքական բանաձևի ընդունում, Թուրքիայի շահերին հակասող քայլ: Թուրքական կողմը համոզված է, որ օրինագիծն ընդունվել է ամերիկահայ լոբբիի գործուն աջակցությամբ և ազդեցությամբ: Օրինագծի առաջարկը ներկայացվել է պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ հանրապետական պատգամավոր Էդ Ռոյսը:
Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որով քննադատել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նշյալ հանձնաժողովի ընդունած բանաձևը` բնորոշելով դա անտեղի քննադատություններ, սխալ տեղեկություններ և անհիմն մեղադրանքներ պարունակող օրինագիծ:
Հայտարարության մեջ հիշեցվում է, որ վերջին տարիների բարեփոխումների արդյունքում թուրքական իշխանությունները սատարում և աջակցում են ոչ մահմեդականների սրբավայրերի, աղոթատեղիների վերանորոգման գործընթացին: Անկարան ընդգծել է, որ ԱՄՆ-ի այդ քայլն անհեռատես և անպատասխանատու է և վտանգում է երկու երկրների համագործակցությունը տարբեր ասպարեզներում: Թուրքիայի արտգործնախարարությունը նաև հույս է հայտնել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների պահպանմամբ մտահոգ շրջանակները ևս կարձագանքնեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |